«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստ ունի
ՍՊՈՐՏԳանացի հարձակվող Անտուան Սեմենյոն «Բորնմութից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ տրանսֆերի արժեքը, ներառյալ հավելավճարները, կազմելու է 64 միլիոն ֆունտ ստերլինգ: «Բորնմութի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հաստատել է, որ սա ակումբի պատմության ամենաթանկ վաճառքն է:
26-ամյա Սեմենյոն «Բորնմութի» կազմում անցկացրել է 110 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում գանացին հանդես է եկել նաև «Բրիսթոլ Սիթիում», «Նյուփորտ Քաունթիում» և «Սանդերլենդում»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 43 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: