Սիրիական բանակը Հալեպն «ազատագրել է» քրդական ուժերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը հայտարարել է Շեյխ Մաքսուդ շրջանում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» դեմ իր գործողության ավարտի մասին։
Ըստ իշխանությունների՝ «ազատագրվել է» Հալեպում այս ուժերի վերահսկողության ներքո եղած վերջին տարածքը։
Քաղաքացիներին կոչ է արվել մնալ տանը, քանի որ «զինյալները շարունակում են թաքնվել խաղաղ բնակիչների շրջանում», և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ռազմական ստորաբաժանումների հետ։