Կնեյսլ. Թրամփը կարողացել է լուծել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվստրիայի նախկին արտգործնախարար և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.l. կենտրոնի տնօրեն Կարին Կնեյսլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ միայն մեկ հակամարտություն է կանխել և դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է, գրում է smotrim.ru–ն։
«Նրանց միջև հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) միակն է, որտեղ ներկայումս արյունահեղություն չկա։ Դա նույնպես Թրամփն է լուծել. Սպիտակ տանը մեծ հանդիպում տեղի ունեցավ... Եթե մենք ուզում ենք այդ հակամարտությունը դնել կշեռքի դրական նժարի վրա, ապա կարող ենք ասել, որ այո, ներկայումս այնտեղ գոնե մարտեր չկան, այս դեպքում ամեն ինչ աշխատում է», - նշել է Կնեյսլը։
Նա պարզաբանել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը կրկին սրվել է Թրամփի խաղաղության համաձայնագրի մասին հայտարարություններից հետո։ Միևնույն ժամանակ Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտությունում դեռևս պայքարում են Թրամփի 20 կետանոց պլանի երկրորդ փուլ անցնելու համար։ Հունվարի 4-ին էլ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ սկզբում ուկրաինական հակամարտությունը համարում էր «ամենահեշտը», բայց պարզվեց, որ դա այդպես չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am