Վրաստանում երկրաշարժ գրանցվեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Երկրաբանության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
էպիկենտրոնը եղել է Օնի քաղաքից 4 կմ արևելք՝ Ջինչվիսի գյուղում։ Տուժածների կամ վնասների մասին տվյալներ չեն հաղորդվել։