Կառավարությունը «Ջերմուկ Գրուպ» ընկերությանն արտոնություն է շնորհել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է բավարարել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ սահմանված կարգով պետք է կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:
Այս որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2025 թվականի նոյեմբերի 12-ին՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ։