Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիրքը կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրովը՝ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի գրքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lurer.com/Մոսկվայի «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը:

Միջոցառումը, որին մասնակցեցին ռուսաստանյան հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, կազմակերպել էր ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` «Զգու՛յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակում:

Այն բացեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, նշելով, որ ներկայացվող մենագրությունը հանդիսանում է հայ-պարսկական պատերազմի ռազմական տեսանկյան ամբողջական լուսաբանումը և դրա բոլոր վեց փուլերի մանրամասն ներկայացումը: «Իբրև պատմաբան, ցանկանում եմ նշել, որ հեղինակը վերլուծել է անտիկ և վաղ միջնադարյան ռազմական մտքի սկզբնաղբյուրները և դրա հիման վրա հայկական բանակի հայեցակարգը, կառուցվածքն ու գործողությունները ներկայացնում է տվյալ պատմական փուլի ռազմական արվեստի հետ համեմատելով»,–ընդգծեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը: «Այս աշխատանքը լուրջ ներդրում է Հայաստանի ռազմական պատմության ուսումնասիրության և հայկական ռազմապատմագիտական դպրոցի ձևավորման գործում»:

Գիրքը բարեկամ հայ և պարսիկ ժողովուրդների պետական կարգերի և բանակների կառուցվածքների համակարգված վերլուծությունն է, ինչը բարձրացնում է նրա արժեքը տարածաշրջանային պատմագրության համար: «Ցավոք, մեր տարածաշրջանի պատմությունը ենթարկվում է կեղծարարության փորձերի, իսկ դրա դեմ կարելի է պայքարել այնպիսի ուսումնասիրություններով, որոնք հենված են փաստերի վրա: Փաստերի հետ չեն վիճում, դրանք ուսումնասիրում և հաշվի են առնում», – ընդգծեց «Զգու՛յշ, պատմական փաստեր են» ծրագրի նախաձեռնող Յուրի Նավոյանը:

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, հայագետ Ռաֆայիլ Զինուրովը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակի հեղինակը, որի առաջին հատորը լուսաբանում է նաև այն ճակատամարտերը, որոնք ներկայացված են Արմեն Այվազյանի գրքում: «Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս: Սա դասական ակադեմիական ուսումնասիրություն է»,– պատմեց եռահատորյակի հեղինակը:

«Երբեմն ինձ թվում է, որ Արմեն Այվազյանը ռազմական գործիչ է, քանի որ գիրքը շատ բանիմացորեն է շարադրված ռազմական գործի տեսանկյունից: Այն պատմականորեն ճիշտ է և օբյեկտիվորեն է գրված: Հենց դրանում է նրա գլխավոր արժեքը», – նշում է ռուսաստանյան սենատորը:

«Այս գրքի լույս ընծայումը իրադարձություն է ժամանակակից հայագիտության համար». իր տեսակետը բերեց շնորհանդեսի մեկ ուրիշ մասնակից` kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշևը: «Ռազմական պատմությունը ցանկացած ժողովրդի` առավել ևս հայերի համար, ինքնության վճռական բաղադրիչ է: Գրքի մեծ արժանիքներից է հանդիսանում հին Հայաստանի ռազմական պատմության, նրա տարածքային և վարչական կառուցվածքի, բնակչության քանակի մանրամասն վերլուծությունը»,– նշեց նա: 

Հեղինակը այն ժամանակվա իրադարձությունների նկատմամբ իր հայացքը ներկայացնում է սառնասրտորեն ու առանց նախապատվությունների: Այն հայացք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի պատմության նկատմամբ ընդհանրապես, ինչը կարևոր է պատմության կեղծարարությանը հակազդելու տեսանկյունից, համարում է Անդրեյ Արեշևը:

«Արմենը զարմանալի մարդ է, նրա ամբողջ գործունեությունը կապված է Հայաստանի պատմությունը ներկայացնելու հետ: Նա իր գրքում վերլուծում է այն, ինչը տարբեր պատճառներով շրջանցում են ուրիշ հեղինակները, – իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետը: – Հեղինակը գրում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ դա թույլ է տալիս սեփական մտքերը ներկայացնել և ինտեգրվել ռուսալեզու և անգլիալեզու գիտական դպրոցներին»:

«Հատկանշական է, որ հեղինակի բոլոր հիմնավորումները կառուցված են լուրջ ապացուցողական հենքի վրա, ամեն մի եզրակացություն հաստատվում է փաստական հստակ համակարգով», – Արմեն Այվազյանի գրքի մասին իր տեսակետը ներկայացրեց իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշչևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը:

Փորձառու իրավաբանի խոսքերով, գիրքը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլ նաև ունի գործնական նշանակություն պետական շինարարության տեսանկյունից: «Այսօր, երբ Հայաստանը վերականգնել և ամրապնդում է իր պետականությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, այսպիսի ուսումնասիրությունների միջոցով ժամանակակից քաղաքական գործիչները հնարավորություն ունեն ուսումնասիրելու, թե պետական կառավարման, ռազմական և աշխարհաքաղաքական ինչպիսի հնարավորություններ ուներ Հայաստանը», – նշեց Կարախանյանը:

Իր հերթին Արմեն Այվազյանը պատմեց այն դժվարությունների մասին, որոնց ինքը հանդիպել է մենագրությունը շարադրելիս: Հայաստանի ռազմական պատմությունը հազարավոր ճակատամարտեր ունի: Այվազյանը հայ-պարսկական պատերազմը ընտրել է իբրև «փորձնական» ծրագիր:

«Ոչ միայն այս պատերազմն էր սպասում իր ուսումնասիրողին այս ծավալով և տեսանկյունով, այլ նաև Հայաստանի պատմության շատ ու շատ ռազմական էջեր դեռ կարոտ են հետազոտման, – համարում է մենագրության հեղինակը: – Հույս ունեմ, որ իմ ուսումնասիրությունը իր ներդրումը կունենա, և նրանք, ովքեր կհետևեն ինձ, կարող են օգտվել այն նյութերից ու մեթոդաբանական ու տերմինաբանական բազայից, որը ներկայացված է այս գրքում»:

Արմեն Այվազյանի «449-451 թթ. հայ-պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» գիրքը 2016 թվականին լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Ալետեյյա» հրատարակչությունում, իսկ այս տարի վերջինիս կողմից այն վերահրատարակվել է:

 Ելենա Խրուսալևա

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное