Իրանի նահանգային վարչակազմի շենքի վրա հարձակում է իրականացվել. վիրավորվել են ոստիկաններ, կան ձերբակալվածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖասա շրջանի գլխավոր դատավոր Համեդ Էստավարը, մեկնաբանելով Ֆասա նահանգային վարչակազմի շենքի վրա հարձակումները, հայտարարել է, որ մի քանի անձանց իրականացրած հարձակման հետևանքով կոտրվել են ապակե պատերը և անվտանգության աշխատակցի համար նախատեսված դուռը։
Նա հավելել է, որ միջադեպի ժամանակ չորս հարձակվողներ են ձերբակալվել, հաղորդում է Mehr-ը։
Հարձակման հետևանքով վիրավորվել են նաև երեք ոստիկան։
Էստավարը հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց հարձակման ժամանակ մարդ է զոհվել։