Թրամփը խոստովանել է, որ կապտուկներ ունի և բացատրել պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆThe Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունում է ասպիրինի ավելի բարձր դոզա, քան բժիշկները խորհուրդ են տվել՝ նշելով իր ձեռքերի տեսանելի կապտուկները, որոնք կրկին հարցեր են առաջացրել իր առողջության վերաբերյալ։
«Ասում են՝ ասպիրինը լավ արյունը նոսրացնող է, իսկ ես չեմ ուզում, որ խիտ արյուն հոսի իմ սրտով,- ասել է 79-ամյա Թրամփը,- Ուզում եմ, որ իմ սրտով հաճելի, նոսր արյուն հոսի։ Ես դա եմ ընտրում տարիներ շարունակ, և դա հանգեցնում է կապտուկների»,- նշել է նա, հայտնում է CNN-ը։
2025 թվականին սրվել է ուշադրությունը Թրամփի տարիքի, պաշտոնի համար պիտանիության և բժշկական տեղեկատվություն տրամադրելու թափանցիկության վերաբերյալ։ Թրամփը վաղուց կապտուկներ ունի աջ ձեռքին, որոնց մասին հաղորդվել էր դեռևս Սպիտակ տուն վերադառնալուց առաջ։ Դրանք ավելի շատ ուշադրություն գրավեցին, երբ նա սկսեց փորձել ծածկել դրանք խիտ դիմահարդարմամբ և թաքցնել տեսախցիկներից։ Դիտորդները նաև մտահոգություն հայտնեցին նրա ոտքերի այտուցի և այն փաստի վերաբերյալ, որ նա, կարծես թե, քնում է հանրային միջոցառումների ժամանակ։