Ադրբեջանի և Թուրքիայի տանկերները բախվել են Մարմարա ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարմարա ծովում ադրբեջանական և թուրքական նավթային լցանավեր են բախվել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական տվյալով ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանական «Kalbajar» լցանավի խարիսխային շղթան փաթաթվել է «Alatepe» լցանավի պտուտակներին:
Դեպքի վայր է մեկնել Ստամբուլի նավահանգստային տեսչությունը։
Փրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է շղթան հանել, նավը չի վնասվել։