Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 17-23-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
Արաբկիրում՝ դեկտեմբերի 17-ին և 22-ին,
Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ դեկտեմբերի 21 և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին,
Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: