Զելենսկին մեկ կանգառ կանի Թրամփին հնադիպելու ճանապարհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կանգ կառնի Կանադայում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման համար: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն Telegram-ալիքում։
«Այո, մենք այժմ ինքնաթիռում ենք Ֆլորիդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ տանող ճանապարհին։ Այս ճանապարհին մենք կանգ կառնենք Կանադայում, ես հանդիպում կունենամ Կանադայի վարչապետ Քարնիի հետ», - լրագրողներին ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ տեղի կունենան առցանց բանակցություններ եվրոպական առաջնորդների հետ։ Նախատեսվում է փոխանակել այն փաստաթղթերի մանրամասները, որոնց մասին Վոլոդիմիր Զելենսկին խոսելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։