Պահանջում են թեմի առաջնորդներին փոխել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախցիներն աննահանջ պնդում են իրենց հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին հոգեւոր առաջնորդությունից զրկելու հարցում: Քաղաքական-հասարակական գործիչները սերտ շփումների մեջ են Արցախի թեմական խորհրդի հետ, որն արցախցիների պահանջը փոխանցել է Վեհափառին, եւ սպասում են արագ լուծման։
Հիշեցնենք, որ արցախցիներն առաջարկում են Արցախի թեմի առաջնորդ նշանակել Սրբազան շարժման առաջնորդ՝ կալանավորված Բագրատ սրբազանին, ավելին` անգամ խոսել, ստացել են նրա համաձայնությունը։
Բանն այն է, որ Արցախի հոգեւոր թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, իսկ թեմի առաջնորդ նշանակելու համար այդ կոչումը պարտադիր է: Արցախցիները դեմ չեն, որ իրենց թեմի առաջնորդը հայաստանցի եպիսկոպոս լինի, այլ ոչ թե ծնունդով արցախցի։ Երեկ նման մի հայտարարություն էլ բալթյան երկրների հայ համայնքի ներկայացուցիչներն էին տարածել՝ պահանջելով Վեհափառից պաշտոնանկ անել բալթյան թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։