Ամերիկան միշտ եղել է պրագմատիկ, իսկ Թրամփի Ամերիկան ավելի պրագմատիկ է, քան երբևէ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳլոբալ աշխարհաքաղաքական հակամարտությունը շարունակվում է, Եվրոպան մնացել է միայնակ առանց ԱՄՆ աջակցության Ռուսաստանին հակազդելու հարցում, ինչը եվրոպացիներին դրդում է ակտիվացնել Ռուսաստանի դերն ու կարևորությունը թուլացնելու ջանքերը, և նաև հաշվի առնելով Չինաստանի մուտքը աշխարհաքաղաքական մրցակցության մեջ, լարվածությունը շարունակում է սրվել: Նմանատիպ կարծիք է հայտնել Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը, գրում է checheninfo.ru–ն։
«Ակնհայտ է, որ այս ամենը տարածվում է նաև կովկասյան տարածաշրջանի վրա, որտեղ աշխարհաքաղաքական մրցակցությունը նույնպես աճում է: ԵՄ-ն կարծում է, որ ավելի հեշտ է Հայաստանին ներքաշել իր ազդեցության գոտի, քանի որ այն սահման չունի Ռուսաստանի հետ, ինչպես դա առկա է ունենում Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի դեպքում: Միևնույն ժամանակ, չկա որևէ երաշխիք, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն խանգարի Հայաստանին անդամակցել ԵՄ-ին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը հստակորեն է հաստատել նրանց մտադրությունները», - ասել է նա: Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, Միացյալ Նահանգները պատմության մեջ առաջին անգամ պարտավորվել է հաստատել իր սեփական մաստաբային գործարար ներկայությունը Հարավային Կովկասում։ Դա թույլ է տալիս կանխատեսել TRIPP նախագծի վերափոխումը ռազմավարական նշանակության բոլորովին նոր նախագծի։ Փորձագետի կարծիքով, այս նախագծի միջոցով Վաշինգտոնը ամրապնդում է իր ազդեցությունը Հայաստանում և Ադրբեջանում, և ամերիկյան ջանքերն այդ ոլորտում հետագայում միայն կաճեն։
Այս համատեքստում, Սարգսյանն արձանագրել է Հարավային Կովկասում առաջնորդության տեղաշարժ Ռուսաստանից դեպի գլոբալ Արևմուտք։ Թուրքիան, ով հմտորեն շահագործում է գլոբալ հակասությունները, մնում է Արևմուտքի հիմնական ներկայացուցիչը տարածաշրջանում։ Ակնհայտ է նաև, որ տարբեր նախագծերի համար Հայաստանին հատկացվող ֆինանսական միջոցները ուղղված են հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։ «Ամերիկան միշտ պրագմատիկ է եղել, իսկ Թրամփի Ամերիկան ավելի պրագմատիկ է, քան երբևէ։ Ամերիկայի հետ ամեն ինչ պարզ է։ Անհասկանալի է այն, թե ի՞նչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը Կովկասում։ Անհասկանալի է, թե ի՞նչ է մտածում Մոսկվան, արդյո՞ք պատերազմը շուտով կամ ուշ կավարտվի, արդյո՞ք ինչ որ բան կսկսի փոխվել Հարավային Կովկասի նկատմամբ ռուսական քաղաքականության մեջ։ Անհասկանալի է, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պլանավորում վերականգնել իր պատմական ազդեցության գոտիները, եթե, իհարկե, պլանավորում է դա անել», - եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am