Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք․ պատմության այս օրը (25 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քրիստոսի ծննդյան օր, Մեծ Բրիտանիա՝ Միացյալ թագավորության բնակչությանը թագուհու ավանդական դիմելու օր, Պակիստան՝ Կույդ-ի-Ազամի օր, Թուրքիա՝ Ղազիանտեպ քաղաքի ազատագրման օր, Մոզամբիկ՝ Ընտանիքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1890 –ծնվել է խորհրդահայ մեխանիկ, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը։

1903 - ծնվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1918-  հայ վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:

1920– Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարծքը Ադրբեջանին տալու պահանջը և որոշվել է  Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն «Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է  Սյունիքի սպարապետ։

1930– ծնվել է նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը:

1940 —ծնվել է հայազգի ռուս կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեզովը:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:

1997 - վախճանվել է  ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կոնտին:

2005-Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:

 2012-Երևանում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացվել է Գրողների միության  «Նոր գիրք» գրախանութը:

2020- Արցախում սկանդալ է տեղի ունեցել։ Ստեփանակերտի բնակիչների պահանջով ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տեղադրած ամանորյա տոնածառն ու վրանները։ Արցախցիները նաև պահանջել են, որ Աննա Հակոբյանը Արցախ չմտնի։

2022- Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք: Զուգահեռ Երևանում է տեղի ունեցել ինքնաբուխ հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 5 (մոտավորապես) - ծնվել է քրիստոնեության կենտրոնական դեմք հանդիսացող Հիսուս Քրիստոսը:

800 —Կարլ Մեծը թագադրվել է որպես  Հռոմի «Արևելքի կայսր»:

1492 —Կոլոմբոսի կողմից Էսպանիոլ կղզում հիմնադրվել է Լա-Նավիդադ բնակավայրը, որը հանդիսանում է Նոր երկրում հիմնադրված առաջին բնակավայրը:

1642– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։

1745 —Դրեզդենում կնքվել է սեպարատ հաշտության պայմանագիր մի կողմից Պրուսիայի իսկ մյուս կողմից Ավստրայի և Սաքսոնիայի միջև, որով ավարտվել է Երկրորդ Սիլեզյան պատերազմը:

1759 —Սանկ-Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունը առաջին անգամ ստացել է պինդ սնդիկ:

1878 —ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:

1887 —ծնվել է ամերիկացի գործածար, Hilton հյուրանոցային ցանցի ստեղծող Կոնրադ Հիլթոնը:

1917 —Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1925-վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը:

1927– ծնվել է հնդիկ նշանավոր երաժիշտ Ռամ Նարայանը։

1938 —ծնվել չեխ գրող Կարել Չապեկը:

1946 —ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը:

1962– տեղի է ունեցել ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։

1977 –վախճանվել է  անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը Չարլի Չապլինը:

1979–խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան,  սկսվել է Աֆղանական պատերազմը։

1989 —գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկին:

1990- Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։

1991– ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։ Պաշտոնապես ՌՍՖՍՀ-ն դարձել է Ռուսաստանի դաշնություն և Կրեմլի վրա ԽՍՀՄ դրոշը փոխվել է Ռուսաստանի դրոշով:

– Ուզբեկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։

1993 —ուժի մեջ է մտել Ռուսաստանի սահմանադրությունը:

2010 —հյուսիսային կիսագնդում ԱՄՆ-ից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:

2016 - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը վթարվել է Սոչիի մոտ և ընկել Սև ծով՝ զոհվել է 92 մարդ։

2017 —վախճանվել է խորհրդային և ռուսական կամպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

2019-Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը:

2024–Բաքու–Գրոզնի երթուղու «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer E190 մարդատար ինքնաթիռը չկարողանալով վայրէջք կատարել Գրոզնիում ուղևորվել է Ակտաու և վթարի ենթարկվել, զոհվել է 38 անձ: Այս վթարի արդյունքում սրվել են Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները:

Կ. Խաչիկյան

 

Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсуФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Роскачество выявило бактерии кишечной палочки в икре пяти торговых марокВременные ограничения введены в аэропорту ОренбургаСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыки Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны Депутат ответил, как скоро россияне могут навсегда попрощаться с WhatsApp «Можем сделать это вживую»: угрожавший журналистке Галлямов не смягчил тона НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеДизайнер рассказала, чем можно заменить новогоднюю елку Пяти жильцам потребовалась помощь медиков после пожара на Ямале Армянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»Единство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами»С азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииМакрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»
Самое популярное