Նա պետք է հեռանա․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արցախի քաղաքական եւ հասարակական կառույցները, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիները, չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը «դավաճանել» է իրենց եւ Արցախին ու միացել տասը տիրադավներին՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ` Արցախի հոգեւոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլեւս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ եւ ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգեւոր բարձր արժեքներ ունեցող մի հոգեւորական։ Բանն այն է, որ Արցախի թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար: Մեզ ասացին, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ, Բագրատ սրբազանը։
Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու համար․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդն իր գործողություններով դեմ է դուրս եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին եւ միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ազգուրաց քայլերին, մենք՝ ՀԱԵ Արցախի թեմի հավատավոր զավակներս, հրաժարվում ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ընդունել որպես Արցախի թեմի առաջնորդի եւ դիմում ենք Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսին՝ խնդրելով նրան ազատել Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից եւ նրա փոխարեն նշանակել ՀԱԵ կանոններին հավատարիմ ուրիշ հոգեւորականի»։ Նախօրեին Հոխիկյանը տեղեկացրեց, որ 300 մարդ ստորագրել է այս տեքստը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 12․ 25