Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են պատմում տղամարդու շրթունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպիսի՞ բնավորություն, հակումներ ունի նա, ի՞նչ հեռանկար է խոստանում նրա հետ ավելի մտերիմ հարաբերությունը… Մտահագող հարցեր, որոնք, իհարկե, չես կարող տալ նրան միանգամից` հենց ծանոթության սկզբում: Եվ դրա անհրաժեշտությունն էլ չկա. պարզապես ուշադիր նայիր նրա… աչքերի՞ն. ո’չ, մի քիչ ներքև` շրթունքներին:

Աստղագետները առանձնացնում են տղամարդկանց շրթունքների 12 հիմնական տեսակ, որոնք համապատասխանում են 12 մոլորակներին և 12 բնավորություններին:

Արև - Ձևամոլ

Երկար, լավ ընդգծված շրթունքներ, կենտրոնում` լայն, անկյուններում` աստիճանաբար նեղացող և մի փոքր վեր բարձրացող:

Նա մասին: Իր ուժերի վրա վստահ մարդ է: Նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում, մասնավորապես` հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում: Նախընտրում է իր զգացմունքները արտահայտել բոլոր հասանելի միջոցներով: Նրան պետք է անկաշկանդ և ազատամիտ ընկերուհի, որը պատրաստ է ձեռնարկումներում աջակցել իրեն:
Հեռանկարների մասին: Նա քեզ հետ սիրավեպ կսկսի, սակայն հանգամանքները այնպես կդասավորի, ասես դու երազում էիր նրա մասին և ինքդ ես հարաբերությունները կառուցել: Նա կարող է հրապարակայնորեն քեզ քնքուշ խոստովանություններ անել, սակայն կարող է նաև քեզ հետ վեճի բռնվել ուրիշների ներկայությամբ: Սեքսը նրա համար նախ և առաջ ներկայացում է` իր գլխավոր դերակատարմամբ:

Լուսին - Զգացմունքային

Լիքը և շատ ընդգծված շրթունքներ:

Նրա մասին: Հեշտ խոցելի, զգացմունքային անհատ է: Հաճախ լինում է ամաչկոտ և անվճռական: Նախընտրում է, որ հարաբերություններում նախաձեռնությունը վերցնի հակառակ սեռի ներկայացուցիչը: Նա զուսպ է, բայց եթե սիրահարվի, ապա դա 100% զգացմունք կլինի: Այսպիսի մարդիկ սեր չեն խաղում, այլ ապրում են դրանով:
Հեռանկարների մասին: Նրա համար շատ կարևոր է զգացմունքների մոտիկությունը, «հոգիների հարազատությունը» և համատեղ գոյությունը: Այնպես որ, եթե ձեր միջև սիրավեպ սկսվի, ապա չի բացառվում, որ շատ շուտ սկսեք իրար հետ ապրել: Նա պաշտում է երկարատև համբույրները, իսկ սեքսում նախընտրում է դասական դիրքերը: Իր սերը արտահայտելու համար նրան պետք է հանգստություն, լռություն և առանձնացում: Նրա սեռական վիճակը հիմնականում կախված է զգացմունքներից:

Մերկուրի(Փայլածու) - Թեթևամիտ

Որոշակի ձև չունեցող, բարակ, երկար շրթունքներ` անկյունները փոքր-ինչ վեր բարձրացող:

Նրա մասին: Երևակայել և փորձարկումներ սիրող, թեթևամիտ ու ոչ կայուն անձնավորություն: Նա արձագանքում է հակառակ սեռի կողմից դրսևորվող ամենափոքր ուշադրությանն անգամ, որի ուշանալու դեպքում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը:
Հեռանկարների մասին: Ի տարբերություն շատ տղամարդկանց` նա սիրում է կանանց հետ խոսել սեքսի մասին: Նրան խելքահան է անում գայթակղիչ ներքնազգեստը, էրոտիկ թեթև մերսումը, սեքսուալ խաղերը: Այսինքն` նրան դուր է գալիս այն ամենը, ինչը բորբոքում է իր երևակայությունը:

Ցերերա-Ինտելեկտուալ

Գրեթե Մերկուրիի տիպի շուրթեր, սակայն ավելի ընդգծված:

Նրա մասին: Նրա բանականությունը գերակայում է զգացմունքների վրա, սակայն նա ինքն իրեն ռոմանտիկ տղամարդ է համարում: Զգացմունքներում զսպված է: Չի սիրում, որ իր անձին չափազանց ուշադրություն են դարձնում, բացառապես այն դեպքերի, երբ ինքը դրա համար հատուկ առիթ է տալիս:

Հեռանկարների մասին: Անձնական հարաբերությունները նրա կյանքում զուգորդվում են պարտավորությունների հետ և չեն գերադասվում, ասենք, կորպորատիվ միջոցառումներից կամ տանը մաքրություն անցկացնելուց: Իսկ սեքսը, իբրև առողջարարական գործընթաց, շատ բարձր է դասվում: Եթե դու էլ գործը խոսքից բարձր ես դասում, ապա այս տղամարդը քեզ համար է:


Վեներա (Արուսյակ) - Ռոմանտիկ

Ոչ մեծ, փքված, կլոր շրթունքներ:

Նրա մասին: Սրանք զգայական-ռոմանտիկ մարդու շրթունքներ են: Այս տիպի տղամարդիկ սիրում են հարմարավետություն, հաճույք և իրենց նկատմամբ ուշադրության դրսևորում: Նրանք չեն սիրում հարաբերություններում ակտիվ նախաձեռնություն ունենալ: Միշտ հստակ գիտեն` ինչ են ուզում և այսպես թե այնպես հասնում են դրան:

Հեռանկարների մասին: Իր երկրորդ կեսի նկատմամբ նա խիստ պահանջկոտ է: Դու պետք է կանացիության մարմնացում լինես և անկրկնելի տեսք ունենաս անգամ վաղ առավոտյան: Նա սիրում է հանգիստ, երկարատև սեքս` առանց ավելորդ խաղերի և դիրքերի հաճախակի փոփոխության: Ներդաշնակությունը աղավաղող ցանկացած բան նրան հանում է հունից:

Մարս (Հրատ)-Նվաճող

Գծանման շրթունքներ` բարակ, դժգույն, հազիվ նկատելի, ասես սեղմված:

Նրա մասին: Ակտիվ, կամային անհատ, ով հակված է առաջնորդ լինել: Նա նախընտրում է ոչ թե սիրահետել, այլ` նվաճել, ոչ թե գայթակղել, այլ` ենթարկել: Նրա հետ սիրավեպը հանկարծակի է սկսվում. հանկարծ նա հասկանում է, որ առանց քեզ ապրել չի կարող: Նրա հետ չպետք է վիճել. եթե նա սառի, ապա` վայրկենապես և ընդմիշտ:

Հեռանկարների մասին: Եթե տիրապետում ես կանացի խորամանկություններին, ապա հեշտությամբ կկարողանաս նրան ղեկավարել, քանի որ հաճախ նրա զգացմունքների ուժգնությունը կախված է տվյալ պահին, ասենք, քո զգեստի բացվածքից կամ էլ շրթներկիդ գույնից: Քնքշության և սիրախաղի բոլոր դրսևորումներից նա գերադասում է ակտիվ սեքսը: Ուստի եթե դու հակված ես ռոմանտիկային, կամ երեկոյան բանաստեղծությունների ընթերցմանը, ապա քիչ հավանական է ձեր փոխըմբռնումն ու ներդաշնակությունը:

Սատուրն (Երևակ) - Պրագմատիկ

Բարակ, դժգույն, ընդգծված շրթունքներ` ծայրերը փոքր-ինչ ներքև թեքված` անկյուններում կասկածամտությանը բնորոշ ծալքերով:

Նրա մասին: Զուսպ է, խուսափում է բուռն զգացմունքներից և կրքերից: Մտերիմ հարաբերություններ է հաստատում միայն իր համակրանքին արժանացած կնոջ հետ` մանրակրկիտ ուսումնասիրելուց ու բոլոր կողմ և դեմերը կշռադատելուց հետո: Ընտանիքում նա առանձնանում է հավատարմությամբ և կայունությամբ:

Հեռանկարների մասին: Ուրիշների ներկայությամբ նա մի քիչ ամաչկոտ է և դժվար թե հիանա քնքշանքի ինքնաբուխ դրսևորումներով: Տղամարդու այս տիպը սեքսում գնահատում է կնոջ ակտիվությունը և դիրքերի բազմազանությունը:

Յուպիտեր (Լուսնթագ) - Որսորդ

Միջին, կամ էլ նկատելիորեն մեծ, ընդգծված շրթունքներ: Վերին շրթունքը ունի որսորդական աղեղի ձև:

Նրա մասին: Կրքոտ է, պատվախնդիր, իրեն շրջապատից դուրս չի պատկերացնում, սիրում է արդյունավետ կատակել և ուշադրությունը իր անձի վրա կենտրոնացնել: Սիրո մեջ նրան հաճախ շարժում է սպորտային հետաքրքրությունը: Ամեն դեպքում, նա բաց չի թողնում ինչ-որ մեկին հրապուրելու հնարավորությունը, որը համարում է սիրավեպի ամենագրավիչ մասը:

Հեռանկարների մասին: Նա կարող է քեզ բարձրացնել իդեալականի պատվանդանին, կամ էլ որոշել, որ դու կյանքի այնպիսի ընկեր ես, ով նրան պետք է, և պատահական չեն նրա խոսքում այսպիսի ձևակերպումները. «Հիմա ես ապրում եմ քեզ հետ, ինչը նշանակում է….»: Սեքսում նա հավատարիմ է ավանդական եղանակներին` առանց փորձարկումների և երկարատև նախերգանքի:

Ուրան - Ընկեր

Լավ ընդգծված, միջին մեծության շրթունքներ: Վերին շրթունքի կենտրոնական հատվածը ունի թեթևակի սրված ծայրեր:

Նրա մասին: Անկաշկանդ, աշխույժ անհատ, ով միշտ պատրաստ է արկածների, բայց միևնույն ժամանակ շատ զգացմունքային չէ: Նրան այնքան էլ հեշտ չէ ստիպել խենթորեն սիրահարվել: Նա հարաբերություններում նախաձեռնությունը կարող է իր վրա վերցնել, եթե տեսնում է, որ դա քեզ անհրաժեշտ է, սակայն երբեք չի պնդի իր առաջնորդության հարցում:

Հեռանկարների մասին: Անձնական հարաբերություններում նա կարևորում է վստահությունը և մտածելակերպի նմանությունը: Բայց նկատի ունեցիր, որ նա տանել չի կարող կապանքներ, սահմանափակումներ և պարտականություններ: Զգացմունքների դրսևորման մեջ գնահատում է ազատությունը և անկաշկանդվածությունը:

Նեպտուն - Երազող

Շրթունքները նման են Յուպիտերի տեսակին, բայց մի քիչ փափուկ և լիքը` հատկապես ներքևի շրթունքը:

Նրա մասին: Քեզ բաժին է ընկել զգացմունքային, հուզառատ տղամարդ, ով ապրում է երազների և իդեալների աշխարհում: Նա սիրառատ է, ռոմանտիկ, ում զգացմունքները ափերից դուրս են հորդում, ով ինքն իրեն «ծախսում» է առանց խնայելու: Սակայն նաև քմահաճ է և փոփոխական:

Հեռանկարների մասին: Նա ձգտում է ամբողջությամբ ձուլվել քեզ և այդ իսկ պատճառով մշտապես քեզ հետ շփվելու կարիք ունի: Նրան ոչինչ պետք չէ. բավական է նստել, նայել, բռնել ձեռքդ և ընդարմանալ: Այս վիճակում նա կարող է ապրել տարիներ շարունակ:

Պլուտոն-Զավթող

Միջին մեծության, հավասար, տերևանման շրթունքներ: Վերին շրթունքը իր լայնությամբ գրեթե հավասար, անգամ մի քիչ լայն է ստորին շրթունքից: Կենտրոնում գրեթե կորացում չկա:

Նրա մասին: Զգուշավոր է, սիրո մեջ` իշխող: Այսպիսի տղամարդիկ ձգտում են ամբողջությամբ տիրել իրենց սիրելիին, հսկողության տակ պահել նրա բոլոր գործերը և մտադրությունները: Նա խանդոտ է, նեղացկոտ, տաքարյուն և հիշաչար:

Հեռանկարների մասին: Քնքուշ զգացմունքները նրա կյանքում կապված են բուռն անհանգստությունների, ճակատագրական շրջադարձերի և վտանգավոր արարքների հետ: Դու ստիպված ես հաղթահարել ոչ մեկ փորձություն` մինչև նա կհասկանա, թե որքան ես համապատասխանում իդեալական կնոջ մասին իր պատկերացումներին: Անկողնում նա կամ հակված է ծայրահեղության, կամ էլ շատ պահպանողական է:

Քիրոն (Կենտավրոս) - Էսթետ

Միջին մեծության շրթունքներ: Ստորին շրթունքը հավասար է, ուղիղ և նեղանում է միայն անկյունների մոտ, իսկ վերին շրթունքի մեջտեղի հատվածը զգալի վեր է բարձրանում:

Նրա մասին: Նա պաշտում է սիրախաղ սկսել, իրեն ցույց տալ, ակնարկներ անել: Սակայն վճռական քայլեր շատ դժվարությամբ և հազվադեպ է անում: Հակառակ սեռի նախաձեռնությունները չի մերժում, բայց և ամբողջությամբ չի աջակցում: Նա շատ է կախված քո տրամադրությունից և քո պահվածքից:

Հեռանկարների մասին: Մտերիմ հարաբերությունը նրա համար նախ և առաջ խաղընկերություն է` համաձայնության հասնել, փոխզիջումների գնալ, միասին լուծել որոշ խնդիրներ: Քո ընտրյալի համար կարևորը էսթետիկան է. նրան հաճույք է պատճառում մարմնի գեղեցկությունը: Իսկ ‎‎ֆիզիկական բավարարվածությունը այս տղամարդկանց համար հարաբերությունների երկրորդական կողմն է:

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
Самое популярное