ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական Միության Խորհուրդը հայտարարել է մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին։
ԵՄ Խորհուրդը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումները՝ կապված «Ուկրաինայում իրավիճակի շարունակական ապակայունացման հետ»։
2025 թվականի ամռանը Բրյուսելը երկարաձգել էր այս միջոցառումները մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։