Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։