ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ճանապարհին․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 19-ին, ժամը 20։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։ Չորս քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: