Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն ժամանակվանից, երբ Ադրբեջանը ստանձնեց Ղարաբաղի վերահսկողությունը հայկական հետքը ակտիվորեն ջնջվում է՝ անկախ նրանից, թե երբ է այն առաջացել, գրում է novayagazeta.ru–ն։ Այդ ամենը տեղի է ունենում առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը։ 2021 թվականին Միջազգային դատարանը որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցրեց «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները»։ Ավելի ուշ՝ 2022 թվականին, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում նշվում էր, որ տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հայատյացության և պատմական վերանայման համակարգված քաղաքականություն է։ Սակայն Ադրբեջանը անտեսում է նման պարտավորեցնող բանաձևերը։

Լեռնային Ղարաբաղի հայաթափման ապագա գործողությունների հիմնավորումը Ադրբեջանում սկսել է մշակվել դեռևս խորհրդային ժամանակներից։ 1960-ականների սկզբից Ադրբեջանական ԽՍՀ-ն մշակել էր մի հայեցակարգ, որը մերժում էր հայերի պատմական ներկայությունը տարածաշրջանում։ 1965 թվականին Բաքվի ակադեմիկոս Զիյա Բունյաթովը հրատարակել էր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» մենագրությունը, որտեղ հեղինակը հիշատակել էր Կովկասյան Ալբանիայի գաղափարը՝ 26 ցեղերով բնակեցված հին թագավորություն, որը տարածվում էր Քուռ գետից մինչև Դերբենդի լեռնանցք, մինչդեռ հայերը բնակվում էին հակառակ հատվածում՝ Քուռից մինչև Արաքս։ Մ.թ. 5-րդ դարում՝ Սասանյան «Ալբանիա-Արան» նահանգի հզորացման և Մեծ Հայքի նախկին թագավորության երկու հյուսիսարևելյան նահանգների՝ Ուտիքի և Արցախի միացման ֆոնին, Ալբանիա կամ Աղվանք անվանումը ընդունվել է այդ երկու նահանգների հայերի կողմից որպես իրենց երկրի անվանում։ Այլ կերպ ասած Աղվանքը վարչական անվանում է, որը տարածվում է այն տարածաշրջանի վրա, որտեղ ապրում էին հայերը։ Սակայն ադրբեջանական պատմագրությունը պարզապես «փոխարինել» է Քուռ գետի աջ ափի հայերին ալբանացիներով։ Բունյաթովի կարծիքով Լեռնային Ղարաբաղի տարածքը սկզբնապես պատկանել է ալբանացիներին, այնտեղ ամեն ինչ եղել է հայախոս, բայց ոչ հայկական, իսկ ադրբեջանցիները ալբանացիների սերունդներն են և նրանց մշակույթի ժառանգորդները։
Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը հետապնդելով քաղաքական նպատակներ սկսել է տարածաշրջանի իրական պատմության հետևողական կեղծումը։ Բացի այդ, առաջ է քաշվել հետևյալ թեզը. հայերը առաջին անգամ հայտնվել են Ղարաբաղում, քանի որ նրանց այնտեղ վերաբնակեցրել է ռուս ցարը 19-րդ դարի սկզբին։ Դա նշանակում է, որ, ըստ ադրբեջանական դոկտրինի, Ղարաբաղում պատմականորեն հայկական ոչինչ չկա և չի կարող լինել։ Հետևաբար, ադրբեջանական իշխանությունները օրինական են համարում իրենց ինքնիշխան տարածքում գտնվող ցանկացած հայկական ժառանգության վայրը ոչնչացնելը կամ վերափոխելը այնպես, ինչպես իրենք են ուզում: 

Ստեփանակերտում՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծերով կառուցված քաղաքում, որը հիմնադրվել է պատմական հայկական Վարարակն գյուղի տեղում, վերջին երկու տարիների ընթացքում քանդվել են ոչ միայն գլխավոր հրապարակի շենքերը, այլ նաև մի քանի բնակելի թաղամասեր։ Հատկապես ջանասիրաբար է քանդվել  պատմական կենտրոնը։ Տուֆից կառուցված կամ այդ «հայկական քարով» պատված տները նույնպես կամ քանդվում են, կամ փոփոխվում։ Քաղաքը զարդարող հուշարձանների և քանդակների մասին խոսելն էլ ավելորդ է՝ գործնականում ոչինչ չի մնացել։ Ավելին, քանդման մեջ ներառվել են նաև խորհրդային ժամանակաշրջանում կանգնեցված հուշարձանները։ Մոնիթորինգային կազմակերպությունները անընդհատ արձանագրում են տարբեր տեսակի ավերածություններ։ Ադրբեջանը վերաձևավորում է ոչ միայն քաղաքային միջավայրը։ Երբեմն նույնիսկ գյուղեր են ջնջվում երկրի երեսից։ Դրանցից մեկը հին գյուղ է՝ Քարին-տակը, որը գտնվում է Շուշիի սարահարթի տակ։ 

Սակայն այս ամենը միակ ուշագրավ բանը չէ։ Փաստն այն է, որ հայկական եկեղեցիների ոչ հայկական ծագման պատմությունը հորինելով ադրբեջանցիներն իրենք են խառնում ամեն ինչ։ «Հայկական կեղծիքները» հիմնավորելու համար նրանք դրանք ներկայացնում են որպես կամ ալբանական, կամ ռուս ուղղափառ, և այդ երկու միմյանց բացառող թեզերը միաժամանակ են հայտնվում մամուլում՝ պաշտոնյաների, գիտնականների և մշակութային գործիչների հետ հարցազրույցներում։ 

Այնպես ինչպես Նախիջևանում է տեղի  ունեցել հայկական մշակութային ժառանգության հետևողական ջնջում, այժմ Արցախում է տեղի ունենում հայկական հետքի համակարգված ջնջում։ Կազմակերպություններն ու մասնագետները հավաքում են փաստեր պատմական և մշակութային հուշարձանների վիճակի մասին։ Այդպիսի հարթակներից մեկը Monument Watch-ն է՝ անկախ ակադեմիական պորտալը, որը ներկայացնում է Արցախի ժառանգության մասին հավաստի տեղեկատվություն, ներառյալ տեքստ, նկարազարդումներ և լուսանկարներ։ Այն նաև փաստաթղթավորում է վնասը օգտագործելով Caucasus Heritage Watch հետազոտական ծրագրի տվյալները, որն ուսումնասիրում է արբանյակային պատկերները։ Ներկայումս Արցախում մնացել է ավելի քան 5000 հուշարձան, այդ թվում համընդհանուր նշանակության գլուխգործոցներ։ Կորուսյալ մշակութային ժառանգության մասին տեղեկատվության գրանցման և պահպանման մասնագետները նշում են Արցախի հայկական ժառանգության ոչնչացման կամ կեղծման կանխարգելման ջանքերի անբավարարությունը, որը պետք է իրականացնի Հայաստանը պետական մակարդակով։ Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը պետք է ուսումնասիրել Արցախում գտնվող հուշարձանները, ապա նրա ներկայացուցիչները սկզբից պետք է մուտք գործեն տարածք, բայց Ադրբեջանը դա թույլ չի տալիս։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար կարևորը հուշարձանների սեփականատերը չէ, այլ այն, թե ում տարածքում են դրանք գտնվում։ Ավելին, գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչպես նաև բավականին կոռումպացված է։ Բոլորը լավ հիշում են, որ Ալիևի կինը երկար ժամանակ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Այնուամենայնիվ, հայկական ժառանգության ոչնչացման և սպառնալիքի հարցը պետք է հնարավորինս լայնորեն բարձրացվի բոլոր հնարավոր ֆորումներում՝ ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, այլ հաստատություններում, այլ հարթակներում։ Եվ որքան հաճախ և բարձրաձայն խոսվի դրա մասին, այնքան լավ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»
Самое популярное