ՃՏՊ՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Դավիթ Անհաղթ զբոսայգու հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Մուշեղ Հովհաննիսյանը:
Վթարի փաստով նշված գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը: Բախման հետևանքով «Dodge»-ից յուղի և անտիֆրիզի արտահոսք է սկսվել:
Դեպքի մասին տեղեկացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ում հաձնարարականով օպերատիվորեն ժամանել են թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր պատրաստվում են ավտոմեքենաների դուրս բերվելուց հետո հատուկ լուծույթներով կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: