Ձերբակալությունների շարք՝ ՊՆ-ում․ ինչ է բացահայտվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահները Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցների են ձերբակալել։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ձերբակալությունները կապված են կեղծ փաստաթղթեր օգտագործելով զինծառայությունից խուսափելու դեպքերին։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների մեջ կա նաև զինվորական հոսպիտալի բժիշկ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ի պատասխան հայտնել է, որ հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քնար Մանուկյան