Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարի փակման արարողությունը:
Հուշամրցաշարին մասնակցեցին Հայաստանի առաջատար շախմատիստները, ինչպես նաև շախմատիստներ Հնդկաստանից, Իրանից, Ռումինիայից և Ուզբեկստանից:
Չորսօրյա հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում լավագույն հնգյակը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Հայկ Մարտիրոսյան
2-րդ տեղ՝ Նիհալ Սարին
3-րդ տեղ՝ Պարհամ Մագսուդլու
4-րդ տեղ՝ Գաբրիել Սարգսյան
5-րդ տեղ՝ Շանթ Սարգսյան