Երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ կրակnցներ են հնչել. կա 4 զnհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉորս մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել Կալիֆոռնիայի Սթոքթոն քաղաքում երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով, հաղորդում է Fox KTVU-ն։
Սթոքթոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին Ֆեյսբուքում գրել է, որ կրակոցները տեղի են ունեցել պաղպաղակի խանութում կազմակերպված ծննդյան երեկույթի ժամանակ։
«Ես կապվել եմ անձնակազմի և հասարակական անվտանգության պաշտոնյաների հետ՝ ճշգրիտ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, և կհասնեմ դրանց պատասխաններին», - նշել է Լին։