Ֆրանսիայի ֆուտբոլային մի քանի ակումբների ֆուտբոլիստների տվյալներ են գողացվել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՖրանսիայի ֆուտբոլային ակումբների վարչական կառավարման համար օգտագործվող ծրագրային ապահովումը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման, հայտնել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գողացվել են մի քանի ակումբների ֆուտբոլիստների տվյալները։ Խաղացողների անունները չեն հրապարակվել։
Կիբերհարձակման հետևանքով հաքերների ձեռքն են անցել այս տվյալները՝ անուն, ազգանուն, սեռ, ծննդյան ամսաթիվ և վայր, քաղաքացիություն, փոստային և էլեկտրոնային հասցեներ, հեռախոսահամար և լիցենզիայի համար։