Ռյազանցի քաղաքագետը մեկնաբանել է Հայաստանի կարևորագույն քաղաքում անցկացված ընտրությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնտրություններ են անցկացվել Հայաստանի Վաղարշապատ համայնքում։ Այդ քաղաքի տարածքում է գտնվում Էջմիածին վանքը՝ Գարեգին II կաթողիկոսի նստավայրը։ Ռյազանցի քաղաքագետ Յուրի Մոստյաևը բացատրել է, թե ինչպես կարող է քաղաքային ընտրությունների արդյունքը ազդել ամբողջ երկրի քաղաքական ապագայի վրա, գրում է ryazpressa.ru–ն։
«Վաղարշապատ համայնքում անցկացված ընտրությունները դարձել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը, - ասել է նա,–հետևաբար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զգալի ռեսուրսներ է հատկացրել այդ մրցավազքին, հասկանալով, որ հոգևոր մայրաքաղաքում պարտությունը ընդդիմությանը կտա հզոր գործիք մոբիլիզացիայի համար և կարդարացնի ՔՊ–ի նկատմամբ աջակցության վերաբերյալ կասկածները ամբողջ երկրում»։
Ռյազանցի քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի համար Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հետ երկարատև հակամարտության հիմնական հենարանն է։ Կառավարության կուրսը, որը մտահոգել է փորձագիտական հանրությանը՝ Ղարաբաղի և ազգային ինքնության հարցերի նկատմամբ մոտեցումների վերանայման պատճառով, ուղղակիորեն հակասում է այդ կրոնական հաստատության դիրքորոշմանը։ Քաղաքի վրա, որտեղ գտնվում է կաթողիկոսի նստավայրը, խիստ վարչական վերահսկողություն սահմանելը դառնում է իշխանությունների գործիք գաղափարական այլախոհության վերջին հենարաններից մեկի վրա ճնշում գործադրելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am