Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել. ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս, չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ. Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»: «Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ: Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչեւ դուրս գա սթրեսից: Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է՝ գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ»: Այս մասին Առավոտի հետ զրույցում պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը:

Ըստ նրա՝ Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»:

Փառանձեմ Վաթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն է անձամբ ահազանգել իրավապահներին որդու կորելու դեպքով: Այդպես սկսվել են որոնողական աշխատանքները: 7 օր շարունակ տեւած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետեւից տուն են եկել, տարել դեպքի վայր. «Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին՝ վնասվածքներ: Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի»: Տիգրանի հետ է եղել նաեւ նրանից մի քիչ մեծ եղբայրը, որ բացարձակ չի խոսում, բայց ժեստերով է ցույց տվել կատարվածը: Նա պատմեց, որ չեն հասկացել՝ ինչ է պատմում երեխան, հոգեբան են ներգրավել, որ հասկանա: Մայրը չհերքեց՝ Տիգրանի հետ եղած որդին ձեռքը կոկորդին է տարել:

Փառանձեմ Վաթյանի խոսքով, այդ որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել. «Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել»: Փառանձեմ Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել եւս, որ ամուսինը նման բան արած լինի: Տիգրանի դին ճանաչելուց հետո, պատմում է, որ ամուսնուն այլեւս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան: Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որեւէ պատճառ չի տեսնում. «Ամուսինս երբեւէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ»: ՆԳ նախարարը դեպքից հետո նախաքննական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը՝ փոքրիկ Տիգրանը իր երեխան չէր: Փառանձեմը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը. «Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել: Այդ տեղեկությունը չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել: 5 երեխաներիս հայրն էլ ամուսինս է»:

Փառանձեմի մայրը նույնպես զարմացած է կատարվածից, չի հավատում, որ փեսան ընդունակ էր նման բանի. «Իմ 12 տարվա փեսան է, նման բան չեմ սպասել իրենից, որեւէ վատ բան չեմ տեսել նրանից»: Փառանձեմը դժվարանում է նաեւ հավատալ, թե Տիգրանի դին տեղից տեղ է տեղափոխել ամուսինը, որը մասնակցում էր փրկարարների որոնողական աշխատանքներին: Այս ընթացքում ՀՕՖ-ի աշխատակիցների հետ իր մեծ աղջիկն է այցելել Փառանձեմին: Երեխաների մորաքույրն է մի անգամ երեխաներին տեսության գնացել : Փառանձեմի 4 երեխաներից 2-ը արդեն հաճախում են դպրոց, Արամայիսի հետ լոգոպեդն է աշխատում: Իսկ երեխաները կվերադարձվե՞ն Փառանձեմին, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը դեռ հստակ որոշում չունի: Փառանձեմի հետ աշխատող հոգեբանն էլ արձանագրել է, որ այս փուլում երեխաներին Փառանձեմին վերադարձնելն անհնար է: Փառանձեմն ինքը հոգեբանի շարունակական աշխատանքների կարիք ունի:

«Մենք դեռ պետք է հասկանանք՝ երեխաների շահերի տեսակետից ինչքանով նպաստավոր կլինի երեխաների վերամիավորումը մոր հետ: Եթե պարզվի, որ այս մայրիկն իմացել է հոր վարքի մասին ու լռել է, սա շատ լուրջ հիմք է, որ երեխաներն այլևս չվերադառնան մոր մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՕՖ «երեխաների պաշտպանության կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը: Ի դեպ, Փառանձեմ Վաթյանը Թուֆենկյան հիմնադրամի սեզոնային աշխատակից է, Ծափաթաղում տնտեսություն ունեն՝ կովեր, հավեր, նապաստակներ ու մեղվաընտանիք: «Ինքնաբավ, իրենց աշխատանքով ապրող ընտանիք»,- վստահեցնում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը»:

Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
Самое популярное