Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանն վանդալիզմի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։

Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։

Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ այս տարվա օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիևն արձանը քանդելու առաջարկ էր արել։

«Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը) 1967 թվականին կառուցված և հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող արձանը պետք է քանդվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին վեհաշուք հուշարձան»,- ասել է Հասանգուլիևը։

Ադրբեջանցի քաղաքագետ Ռամիզ Յունուսն էլ  գրել է, թե․ «Բժշկությունից հայտնի է, որ երբ մետաստազները տարածվում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անհապաղ վիրաբուժական միջամտության: Նույն կերպ, որպեսզի հայկական «միացում»-ի վարակիչ մետաստազներն այլևս երբեք չհայտնվեն ադրբեջանական հողի վրա, դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միության ժամանակների բոլոր հուշարձաններին, այդ թվում՝ 1967 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրված «Պապիկն ու տատիկը» տգեղ պատվանդանին, որը պատկերված էր, այսպես կոչված, «ԼՂՀ» զինանշանի վրա»։

Արցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր  հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։

Հավելենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։

Հատկանշական է, որ Ադրբեջանին նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա․․․»։

Չնայած Արցախում իր վարած մշակութայի վանդալիզմի քաղաքականությանը՝ երեկ Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։

Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականության դիմագիծը փոխելու և ադրբեջանականացնելու գործընթացից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
Самое популярное