Հայաստանը դառնում է Ռուսաստան իշխան ձկան առաջատար արտահանող
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը պահպանում է իր դիրքը Ռուսաստան իշխան ձկան խոշորագույն հինգ մատակարարների շարքում, տարեսկզբից ի վեր ռուսական շուկա է արտահանելով 3500 տոննա ձուկ, գրում է vestikavkaza.ru–ն։
Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան իշխանի արտահանումը հասել է 3500 տոննայի։ Ռուսաստանի Դաշնության ձկնորսության միության տվյալներով այդ արտահանման արժեքը գնահատվում է մոտ 28 միլիոն դոլար։ Նշենք, որ Ռուսաստան իշխանի ներմուծման հակադիր միտումներ են նկատվել. չնայած ծավալը նվազել է 17%-ով, բայց արժեքը աճել է 5%-ով։
Հայաստանը ռուսական շուկայի, որը ակտիվորեն դիվերսիֆիկացվում է, իշխանի խոշորագույն հինգ մատակարարների շարքում է։ Իշխանի Չինաստանից արտահանման կրկնակի և Իրանից հնգակի աճին զուգահեռ, Թուրքիան է պահպանում իր առաջատար դիրքը: Նաև հայկական իշխանն է պահպանում իր կայուն դիրքը, իսկ Ղրղզստանից ներմուծումը կտրուկ նվազել է՝ մոտ 10 անգամ։