Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառապես ի վնաս երկրի. Հայաստանը՝ «անկախության» և «մոլդովական սցենարի» միջև. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Փաշինյանի քաղաքական քարտեզը. Հայաստանը՝ «անկախության» և «մոլդովական սցենարի» միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ 2025 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճը դարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին քաղաքական մենախոսության բեմը։ Իրեն բնորոշ արտահայտչականությամբ նա երկրի պատմության մեջ գծել է խիստ բաժանարար գիծ. մինչև 2018 թվականը՝ կախվածության, դրանից հետո՝ «իսկական անկախության» դարաշրջան։ Հայտարարությունը, որ Հայաստանն իբր թե գտնվում էր խոշոր տերության «գրպանում» (պարզ է, որ Ռուսաստանի), հնչում է որպես անցյալի մեղադրանք։ Բայց ի՞նչ է թաքնված այս հարձակման հետևում։

Փաշինյանի հայտարարությունը պարզապես պատմական զեղում չէ։ Դա գաղափարախոսական մանիֆեստ է, որտեղ ինքնիշխանությունը դառնում է լեգիտիմության հիմնական չափանիշ։ Մինչև 2018 թ. ամեն ինչ ներկայացվում է որպես կախվածության, իսկ դրանից հետո եղած ամեն ինչ՝ որպես անկախ ժամանակ։

Փաշինյանի ելույթի հիմնական տարրը ինքնիշխանության և ընդդիմության դեմ պայքարի միջև կապն է: Նրա տրամաբանությամբ, իրական անկախությունն անհնար է, քանի դեռ քաղաքականության մեջ ներկա են ենթադրաբար արտաքին խաղացողների շահերից գործող ուժեր: Դա ներկայիս քաղաքական գծի արդարացում է: Նա իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ աճող հանրային դժգոհությունը բացատրում է նրանով, որ դրա ներկայացուցիչները ստիպված են անընդհատ բանավեճերի մեջ մտնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ: Վարչապետը նախկին նախագահներին և նրանց քաղաքական ուժերին ուղղակիորեն անվանում է օտարերկրյա պետությունների «ազդեցության գործակալներ»՝ հստակ հղում անելով Ռուսաստանին: Տրամաբանությունն ակնհայտ է. առաջիկա ընտրություններում խնդիրը լուծելու համար պետք է կանխել ընդդիմության մուտքը խորհրդարան: Շատ փորձագետներ արդեն իսկ զուգահեռներ են անցկացնում Մոլդովայի հետ, որտեղ ընտրությունների նախօրեին դատարանը որակազրկեց այն կուսակցություններին, որոնց դիրքորոշումները հակասում էին կառավարության եվրոպամետ դիրքորոշմանը: Հիմա մտահոգություններ են հնչում Հայաստանում՝ արդյո՞ք նմանատիպ սխեմա է մշակվում: Հատկապես ուշագրավ է այն ձևը, որով Փաշինյանը պատմություն է կառուցում երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Չնայած ներկայիս վարչապետի հետ Սարգսյանի ակնհայտ քաղաքական կապին, երկու նախագահների անունները հիշատակվում են նույն «շնչով»։ Ինչո՞ւ է սա անհրաժեշտ։ Կարելի է ենթադրել երկու նպատակ. «տոքսիկ» Սարգսյանի հետ կապելով Քոչարյանի անունը՝ հարվածել նրան, իսկ Սարգսյանի համար էլ դա հնարավորություն է հանրությանը ցույց տալու իր «անկախությունը» Փաշինյանից և հեռանալու կուլիսային համաձայնության մեղադրանքներից։

Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն բառախաղ է, այլ նաև նրա իրական մտադրությունների ազդանշան, այն է՝ փորձ՝ օրինականացնել ընդդիմության դեմ կոշտ դիրքորոշումը, պատրաստակամություն՝ օգտագործել «իրավական մեխանիզմներ» (Քննչական կոմիտե, դատախազություն, դատարաններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով) 2026 թվականի առաջիկա ընտրություններում իր կուսակցության պարտության ռիսկերը մեղմելու համար։

Բայց Նիկոլ Փաշինյանի «իսկական անկախության» մասին հայտարարությունը ավելի ու ավելի անհամապատասխան է հնչում նրա քաղաքականության հակասությունները բացահայտող մտահոգիչ փաստերի ֆոնին։ Իրավիճակի նրբությունը նրա ինքնիշխանության մասին բարձրաձայն հռետորաբանության և իրական գործողությունների միջև ակնհայտ հակադրությունն է։ Այս առումով ուշագրավ է Փաշինյանի արևմտամետ դաշնակիցներից մեկի՝ Արման Բաբաջանյանի վերջերս արած բացահայտումը։ Նա հրապարակավ խոստովանել է, որ Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը, իբր, հնարավոր է դարձել ԿՀՎ-ի և ՄԻ6-ի օգնությամբ, ինչը միջազգային համագործակցության սահմանների մշուշման և անվտանգության հիմնական ինստիտուտների նկատմամբ վերահսկողության կորստի ուղղակի ապացույցն է։ Սա հարց է առաջացնում. ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «անկախությունը» համատեղելի ազգային կառույցների ձևավորման գործում օտարերկրյա հետախուզական ծառայությունների դերի ճանաչման հետ։

Ավելի մտահոգիչ ազդանշաններ են գալիս Փաշինյանի արտաքին քաղաքականության որոշումներից։ Նրա՝ ազգային շահերը պաշտպանելու համառ պնդումները համոզիչ չեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին համակարգված զիջումների և, Էրդողանի կողմից թելադրված տրամաբանությանը համապատասխան, Թուրքիայի հետ մերձեցման ֆոնին։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը լուրջ մարտահրավերներ է պարունակում Հայաստանի անվտանգության համար՝ առաջացնելով արդարացի կասկածներ հայտարարված «ինքնիշխանության համար պայքարի» իրական նպատակների վերաբերյալ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ ծագում է տրամաբանական հարց. հիմա ո՞ր քաղաքական գործիչն է ավելի ենթակա արտաքին ազդեցության և ո՞ր քաղաքական գործիչն է օտարերկրյա պետությունների «ազդեցության գործակալ»՝ Փաշինյա՞նը, թե՞ Քոչարյանը։ Հարցը, ըստ էության, հռետորական է։ Այսօր պետք է տագնապով նշել, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար մշակում է քաղաքական պայքարի մի մեթոդ, որը վնասակար է Հայաստանի համար։ Նա երկրի ինքնիշխանությունը վերածել է ոչ թե պետական քաղաքականության բարձրագույն նպատակի, այլ ներքաղաքական խաղերի հարմար գործիքի։ Այս մոտեցման ակնհայտ թերությունը ստեղծագործական գաղափարների ակնհայտ բացակայությունն է: Համահունչ զարգացման ծրագրի, հստակ տնտեսական բարեփոխումների և սոցիալական նախաձեռնությունների փոխարեն Հայաստանի վարչապետն ընտրել է ամենահեշտ ուղին՝ հասարակության բաժանումը։ Նախկին դեղին մամուլի լրագրողը, կարծես, դուրս չի եկել դեղին մամուլի վերնագրերի տրամաբանությունից: Նրա ռազմավարությունը հանգում է հայ ժողովրդի պարզունակ բաժանմանը՝ «մերոնք» և «ուրիշներ», հիմնվելով մեկ չափանիշի վրա՝ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное