Իրանը հինգ օր անց ազատ է արձակել «Տալարա» տանկերը, որն առգրավել էր Պարսից ծոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը չորեքշաբթի օրը ազատ է արձակել «Տալարա» տանկերը՝ այն Պարսից ծոցում առգրավելուց հինգ օր անց, գրել է Reuters-ը։
Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավթատար լցանավի անձնակազմի բոլոր 21 անդամներն անվտանգ են, ասվում է նավի կառավարիչ «Columbia Shipmanagement»-ի հայտարարության մեջ։
«Տալարա»-ն Արաբական Միացյալ Էմիրություններից Սինգապուր է ուղևորվելիս եղել, երբ ուրբաթ օրն առգրավվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կողմից։ Կառավարիչը կորցրել էր կապը նավի հետ, որը բեռնված էր եղել բարձր ծծմբի պարունակությամբ գազօյլով՝ ԱՄԷ Խոր Ֆակկան քաղաքի ափից մոտ 20 ծովային մղոն հեռավորության վրա։