Հայաստան ներկրվող ավտոմեքենաների գները կտրուկ կնվազեն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության նիստի օրակարգ մտցվեց լրացուցիչ հարց՝ ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ։
Վարաչպետը մանրամասնել է, որ հարցը ՀՀ նախագահի հետ քննարկելով՝ որոշել են վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
«Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդիրը: Այն ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիցասող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ տարածքից ներմուծվող մեքենաներից գանձվում է ԱԱՀ, ինչն էլ հանգեցրել էր նրան, որ շատերը ԱԱՀ հարկումը «շրջանցելու» նպատակով, ՌԴ-ից ձեռք բերված մեքենաները գրանցում են Ռուսաստանում և ազատ վարում Հայաստանում։ Դա է պատճառը, որ վերջին տարում հանրապետությունում կտրուկ աճել են ռուսական պետահամարանիշերով մեքենաների թիվը։