Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որտեղ իմ ընկերները, այնտեղ՝ ես, չեմ կարող իրենց հետ չգնալ». Միքայել Մուրադխանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, շարժունակ երեխա էր, բայց նաև երբեք չի արել մի բան, ինչը կվնասեր մեկ ուրիշին։ Խելացի էր, բարի, խղճով։ Միշտ ուզում էր ուրախություն պարգևել իր շրջապատի մարդկանց, որ բոլորս ոգևորվեինք, սիրեինք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Միքայելի մայրիկը։

Միքայելը ծնունդով Գառնիից է։ Սովորել է Գառնիի Ատոմի անվան թիվ 2 դպրոցում։ «Շատ էր սիրում մաթեմատիկան։ Սիրում էր նաև պատմողական առարկաները, ուղղակի սեր ուներ չափազանցնելու հետ, չէր սիրում կարճ ու կոնկրետ խոսել, ուսուցիչն էլ այդ պատճառով իրեն միշտ նկատողություն էր անում։ Նա էլ մի տեսակ այլ կերպ էր սկսում այդ առարկաների հանդեպ տրամադրվել, ասում էր՝ ուսուցիչը չի թողնում, որ ես խոսեմ, բարկանում էր։ Դպրոցում լավ է սովորել։ Սովորելուն զուգահեռ սկսեց նաև աշխատել։ Միքայելն արդեն 14 տարեկան էր, ուզում էր ռեստորանում աշխատել, ինձ ասաց. «Մամա՛, արձակուրդների ընթացքում ուզում եմ աշխատել»։ Չէի ուզում, որ աշխատեր։ Անկեղծորեն իրեն ասացի՝ գնաս, ռեստորանում մատուցող աշխատես, մարդիկ կսկսեն անտեղի խոսել։ Նա էլ արձագանքեց. «Մամ, երբ մեր տուն հյուր է գալիս, դու չես հյուրասիրո՞ւմ։ Մատուցողն էլ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մարդկանց առջև է հաց դնում։ Մեծ սիրով կաշխատեմ»։ Հաջորդ օրվանից, իր շրջապատից յոթ հոգու էլ իր հետ տանելով, գնաց աշխատանքի։ Միշտ ասում էր. «Ամբողջ օրը դրսում ի՞նչ անեն, մամա՛ ջան, թող աշխատեն»։ Սկզբում բավականին քիչ գումար էր վաստակում, իրեն ասացի՝ քեզ համար այդքան կարևո՞ր է այդ 1000 դրամը, ախր ապահովված ենք, աշխատելու կարիք չունես։ «Մամա՛, գիտես, թե այդ 1000 դրամն ինչ արժեք ունի։ Գումար աշխատելու հետ մեկտեղ սովորում եմ, մարդկանց եմ ճանաչում, ճիշտն ու սխալն եմ տարբերակում։ Այդ աշխատանքն ինձ շատ բան է տալիս»։ Բարձրահասակ էր, թիկնեղ, իր մատուցման սկուտեղը շատ մեծ էր, այնքան սիրով էր աշխատում։ Աշխատել է նաև տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Միքայելս սիրում էր լուսանկարվել հայտնի մարդկանց հետ։ Այդ նկարները հիմա էլ կան, պահպանում ենք։ Ասենք, Գեղարդում կարող էր ճանաչված մարդու տեսնել, միանգամից մոտենում էր, զրուցում, լուսանկարվում։ Եղել են դերասաններ, երգիչներ, որոնք այս դեպքերից հետո այցելել են մեր տուն»։

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականին Միքայելն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավտոմատացման բաժին։ Այնուհետև տարկետում վերցնելով՝ 2020 թվականի հունվարի 8-ից մեկնել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ «Շատ էր սիրում ծառայությունը։ Մեկնելուց առաջ ասել էր. «Գնալու եմ ծառայության, պատերազմ է լինելու, և ես վրեժ եմ լուծելու»։ Միքայելիս հայրիկի պապիկը Հայրենական պատերազմին է մասնակցել։ Մեր ընտանիքում այդ մասին զրույցները մշտապես եղել են, և որդիներս դաստիարակվել են հայրենիքի մասին պատմություններով։ Իր հորաքույրն ասաց՝ ինչո՞ւ ես մայրիկի ներկայությամբ նման բան ասում։ Արձագանքեց՝ հորքուր, մաման ուժեղ է, պիտի սովորի»։

Միքայելը որոշել էր Արցախում ծառայել։ «Վիճակահանության ժամանակ ասել էր, որ կարող է չընտրել, ուզում է Արցախում ծառայել։ Ութ ընկերներով Արցախում էին ծառայում։ Այնքան գոհ էր ծառայությունից, երբեք որևէ բան չի խնդրել։ Սեպտեմբերի սկիզբն էր, գյուղից իրենց մոտ մարդ էր գնում, Միքայելին խնդրեցի՝ ուզում եմ քեզ մի բան ուղարկել։ «Մա՛մ, Գառնիի քո գաթայից ուղարկի, բայց այնքան ես թխում, որ բոլոր տղաները հագենան, ես էլ ինձ լավ զգամ։ Գաթա եմ թխել, հետն էլ քաղցրեղեն ուղարկել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Փետրվարին Միքայելիս երդմնակալության արարողությունն էր, իր մոտ էինք գնացել։ Եղբորս, այսինքն՝ իր քեռուն հուշել էր պատերազմի հավանականության մասին։ Հանելուկներով էին խոսում, բայց ամիսներ անց հասկացա, թե ինչ նկատի ուներ տղաս։ Հենց առաջին օրն իր հետ խոսել ենք։ Խնձոր էինք հավաքում, ասաց. «Մի նեղվեք, ամեն ինչ լավ է լինելու, կռիվ է, կհանդարտվեն»։ Տարբեր հեռախոսահամարներից էր զանգահարում, ասում էր՝ շատ դժվար է հեռախոսները լիցքավորել։ Մի անգամ էլ հազում էր, ասաց. «Մա՛մ, դեղեր ունենք, բայց ասա, թե ինչ խմեմ»։ Սկսեցի անունները թվարկել։ Հետո բարձրախոսը միացրեց, որ տղաներն էլ լսեին դեղերի անունները, շատերն էին վատառողջ։ Արձագանքեցի՝ մեռնեմ իրենց ջանին, Միքայե՛լ, իրենք էլ են հազո՞ւմ։ «Մամա, էլ մեռնել բառը չասես։ Ատում եմ այդ բառը, այնպիսի եղբայրներ, ընկերներ եմ կորցրել, այդ բառը տանել չեմ կարողանում, չեմ ուզում, որ որևիցե մեկը մեռնի՝ թեկուզ ասելով»։ Հիմա էլ այդ բառն օգտագործելիս սիրտս մրմռում է։ Իր մանկության ընկերը՝ Սուրենը, զոհվել էր պատերազմում։ Նրանք տարբեր տեղերում էին ծառայում, բայց Միքայելս հավանաբար իմացել էր ընկերոջ զոհվելու մասին։ Ինձ հարցրեց. «Մա՛մ, Սուրենը զանգե՞լ է»։ Դրական պատասխան տվեցի։ Նորից կրկնեց հարցը։ Ու էլ չշարունակեց»։

Պատերազմի օրերին որդին մայրիկին մի քանի նկար է ուղարկում։ «Այնքան խնդրեցի, մինչև մի քանի նկար ուղարկեց։ Այնքան էր փոխվել, կարծես ինքը չլիներ, անճանաչելի էր։ Ինն ամսվա ընթացքում փոխվել էր, նիհարել»։

Զանգերից մեկի ժամանակ Միքայելը մայրիկին խնդրում է ավագ եղբորն ամուսնացնել։ «Ասացի՝ Միքայել, մարդիկ ի՞նչ կասեն։ «Մամա՛, քո համար ապրիր։ Ես մի բան եմ խնդրում, թող այսքան վատ բաների մեջ մի լավ բան, մի լույս լինի»։ Հոկտեմբերի 24-ին գնացինք հարսիկիս տուն և մատին մատանի դրեցինք։ Շատ ուրախացավ Միքայելս։ Դրանից հետո երկու օր չզանգեց, դիրքեր էին բարձրացրել։ Հետո կրկին զանգեց»։

Հոկտեմբերի 28-ին է եղել Միքայելի ու մայրիկի վերջին զրույցը։ «Ասաց՝ բոլորիդ հետ արագ պիտի խոսեմ, որովհետև տղաները պետք է զանգեն տուն, մեզ տեղափոխում են։ Եղբորը խնդրեց տեղափոխվել մյուս սենյակ. «Ապեր, որտեղ տանում են, լավ տեղ չի, որքան մարդ բարձրացրել են, զոհվել են»։ Եղբայրն էլ արձագանքեց՝ դե, ուրեմն թող չտանեն։ «Չեն կարող։ Հնարավոր է՝ էլ չկարողանամ ձեզ զանգահարել, չգիտեմ, թե իմ հետ ինչ կլինի»։ Ես լսեցի այդ խոսակցությունը։ Իրեն ասացի, որ պետք է անպայման զանգի ինձ։ Միքայելս արձագանքեց. «Խոսք չեմ տալիս, որտեղ իմ ընկերները, այնտեղ՝ ես, չեմ կարող իրենց հետ չգնալ»»։

Հոկտեմբերի 28-ին Մարտունիի Ուրյան բարձունքում անօդաչուի հարվածից զոհվել են Միքայելն ու նրա ընկերները։ Հինգ ամիս անց է Միքայելը տուն «վերադարձել»։ «Երազումս տեսել եմ ամեն ինչ, կապ ենք հաստատել իրենց հրամանատարի հետ, անգամ իրենք զարմանում էին, թե որտեղից ես այդքան բան գիտեմ։ Իմ միակ նպատակն իրեն գտնելն էր։ Հիմա էլ Միքայելիս հետ կապված ամեն ինչ զգում եմ։ 2021 թվականի մարտի 9-ին նոր մտել էին այդ տարածք, տղաների մարմինները տեղափոխել Գորիսի դիահերձարան։ Մարդ ուղարկեցինք, երեք երեխա էին՝ իր ընկերները, բոլորին այնտեղից տեղափոխեցինք»։

Ապրելու ուժի մասին։ «Առաջինը թոռնուհիս ծնվեց՝ Հասմիկս, իսկ հետո՝ Միքայելս։ Հասմիկս այնքան նման է Միքոյիս։ Իմ ընտանիքն է իմ ապրելու ուժը դարձել։ Միքայելս պատերազմի դաշտից մի բան ասաց, որը հաճախ եմ հիշում. «Մամա՛, ինձ շատ լավ ես դաստիարակել, բայց միայն մեկ բանը լավ չես արել։ Շատ բարի ես դաստիարակել ու հայրենասեր»»։

Գառնիում Միքայելի և նրա մանկության ընկերոջ՝ Սուրենի ընտանիքները հուշաղբյուր են կառուցել, որն անցորդներին «պատմում» է երկու տղաների ընկերության մասին։ Տիկին Հասմիկն ասում է՝ այդ վայրում էին իրենք խաղում, նույն տեղում էլ հուշաղբյուրը տեղադրեցինք։

Հ. Գ.- Միքայել Մուրադխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное