Նոյեմբերի 11-12-ն Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում:
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ:
Ծրագրված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ:
Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: