Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատասեր, ընկերասեր, ծնողներին հավատարիմ, ազնիվ երիտասարդ էր Վիգենս։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում։ Խելոք էր, պարտաճանաչ, մեծերին միշտ ձեռք էր մեկնում, եթե տեսներ՝ մեկը ծանր տոպրակով գնում է, ձեռքից կվերցներ, կտաներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգան՝ Վիգենի մայրիկը։

Վիգենը ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Ճարտար գյուղից, որը վերջին տարիներին արդեն քաղաքի կարգավիճակ էր ստացել։ «Արցախի ամենամեծ և հայտնի գյուղերից մեկն էր։ Գյուղում ֆուտբոլի թիմ կար, մասնակցում էին մրցույթների, պատվոգրեր ունի։ Հիմա էլ տարին մեկ անգամ Երևանում՝ Ստեփան Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, խաղային հանդիպում է կազմակերպվում, որին նաև մեզ՝ տղաների ծնողներին են հրավիրում, ներկա ենք գտնվում, դիտում խաղը։ Վիգենը սպորտը շատ էր սիրում»։ Վիգենն ուսանել է Ճարտարի Ազատամարտիկների անվան դպրոցում։ «Բարձր առաջադիմություն չի ունեցել դպրոցում։ Իննամյա կրթություն ստանալուց հետո դպրոցից դուրս եկավ։ Աշխատում էր շինարարությունում»։

Վիգենի ժամկետային ծառայությունը, որն անցնում էր Մատաղիսի ՊԲ զորամասում, համընկնում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին։ Արդեն 2017 թվականին հրատարակված մի հոդվածում հրամանատարը շարքային Վիգեն Ոսկանյանին որպես լավագույն դիրքապահ և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող զինծառայող է ներկայացնում։ Նա ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանով: Վիգենն ասել էր. «Հայրս 90-ականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, մեծ եղբայրս անցած տարի է ավարտել ծառայությունը, և, բնականաբար, տեղեկացված էի թե՛ պատերազմի, թե՛ զինծառայության մասին: Բայց Ապրիլ յան իրադարձությունները մեզ համար ավելի մեծ դաս ու փորձ հանդիսացան հետագա ծառայողական պարտականություններն ավելի մեծ պատասխանատվությամբ կատարելու համար: Ոմանց ծառայակից ընկերն է հակառակորդի գնդակից զոհվել, մյուսի հարազատը, և մենք պարտավոր ենք ու մեր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ բարձր կպահենք հանուն հայրենիքի մարտիրոսված տղաների հիշատակը»։

Մայրիկն ասում է՝ որդին փրկվեց Ապրիլ յան պատերազմի ժամանակ, վերադարձավ տուն, ապրում էր իր առօրյա կյանքով։ Բայց 44-օրյա պատերազմը փոխեց բոլորի կյանքի ընթացքը։ Հենց սեպտեմբերի 27-ին Վիգենը կամավորագրվում է և մեկնում ռազմի դաշտ։ «Իրեն ասացի՝ գոնե մեկ օր սպասիր, կկանչեն, նոր կգնաս։ Բայց ինձ չլսեց, կամավորագրվեց ու մեկնեց ռազմադաշտ»։ Վիգենը մարտնչել է «Մարտունի 2»-ի դիրքերում:

 

Հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում է զոհվել Վիգենը։ Պատերազմի օրերին ամեն օր հեռախոսով զրուցել է մայրիկի հետ։ «Ամեն օր խոսում էինք, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Համարյա թե բոլորը գյուղից դուրս էին եկել, բայց ես մնացել էի, ասում էի՝ երեխուս չեմ թողնի մենակ։ Մտածում էի, որ գյուղում մնամ, երեխուս կպահեմ, բայց, ափսոս, այդպես չեղավ։ Հոկտեմբերի 30-ի առավոտյան էլ ենք զրուցել։ Ասաց, որ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու բան չկա. «Դուք լավ մնացեք»։ Օրվա մեջ երկու անգամ էր զանգահարում՝ առավոտյան և երեկոյան։ Երեկոյան չզանգահարեց, իմ զանգերին էլ չէր պատասխանում, սկսեցի անհանգստանալ՝ մի բան այն չէ, որ չի պատասխանում իմ զանգերին։ Ու այդպես էլ զանգերս անպատասխան մնացին»։

Ընտանիքը շուտ է իմանում, որ որդին զոհվել է, բայց թշնամին այդ դիրքն արդեն գրաված է եղել, և թույլ չեն տվել հայկական կողմին մոտենալ ու տղաների մարմինները դուրս բերել։ «Մոտ երեք շաբաթ անց արդեն տղայիս բերել էին Ստեփանակերտի դիահերձարան, որտեղ եղբայրս ճանաչել էր Վիգենիս։ Բայց դեկտեմբերի 23-ին նոր ինձ է հասել տղաս։ Ես չկարողացա իրեն հրաժեշտ տալ, տեսնել»։

Մայրիկը նաև հնարավորություն չունի որդու շիրիմին այցելել։ Այն հայրենի Ճարտարում է մնացել։ Տիկին Արեգան ասում է՝ գոնե այստեղ լիներ, մի ծաղիկ կարողանային Վիգենին տանել։ «Հիմա այցելում ենք Եռաբլուր։ Շատ դժվար ու ծանր օրեր են»։

Վիգենը երեխաներից միջնեկն է։ «Մեծ տղաս ու Վիգենս նույն դիրքում միասին էին։ Ավագ որդիս պատերազմի չորրորդ օրն էր վիրավորվել, իջել դիրքերից։ Վիգենիցս հետո ամուսինս էլ մահացավ, չդիմացավ այս ցավին»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողն աղջիկս ու տղաս են։ Ճիշտ է, ամեն զավակ իր տեղն ունի։ Մեզ՝ ծնողներիս, հիմա նաև այն է «պահում», որ հարցնում են, հետաքրքրվում մեր տղաների մասին։ Դա էլ է մեզ ուժ տալիս»։

Հ. Գ. - Կամավոր Վիգեն Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ճարտարի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
Самое популярное