«Թրամփի ճանապարհը» Հայաստանով ուղղակի սպառնալիք է Իրանի և Ռուսաստանի համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիացյալ Նահանգները ակտիվորեն փորձում է զբաղեցնել Ռուսաստանի տեղը իր ավանդական ազդեցության ոլորտներում։
Այդ մասին հայտարարել է սյունակագիր Բորիս Ռոժինը Alpha News հայկական տեսաբլոգում, գրում է politnavigator.net-ը։
Հաղորդավարը հետաքրքրվել է այսպես կոչված «Թրամփի ճանապարհը» ստեղծելու հայտարարված ծրագրերի մասին, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ, ապա կշարունակի դեպի Թուրքիա, մի ճանապարհ, որը կվերահսկվի Միացյալ Նահանգների կողմից։
«Այդ երթուղու վերաբերյալ մտահոգություններ պաշտոնապես արտահայտվել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում, քանի որ այդ նախագիծը դիտվում է որպես բացի Թուրքիայից Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում այլ հենարան ձեռք բերելու փորձ... Ջանքեր որոնք աջակցվում են ԵՄ-ի կողմից։ Բնականաբար, այդ նախագիծը և՛ Թեհրանում, և՛ Մոսկվայում դիտվում է որպես Ռուսաստանի և Իրանի ավանդական ազդեցության ոլորտներում նրանց ներկայությունը ընդլայնելու փորձ։ Այսինքն սա ազդեցության ոլորտների համար պայքար է», - ասել է փորձագետը։
Ըստ նրա միջանցքը, անկախ անվանումից, կընկալվի որպես ավանդական ազդեցության ոլորտների համար պոտենցիալ սպառնալիք։ «Ամեն դեպքում, եթե ձեր տարածքով ուժի սպառնալիքով բեռնափոխադրումների համար արտատարածքային միջանցք է պարտադրվում, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը։ Ձեզ պարզապես ստիպում են, ձեզ ստիպում են համաձայնվել, քանի որ այդ որոշումը չի բխում Հայաստանի շահերից։ Նախորդ բոլոր հայ ղեկավարների օրոք այդ հարցը նրանց համար փակ էր։ Եվ դա ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո տարածքների հանձնումից հետո հաջորդ փուլն է», - նշել է հյուրը։
Նրա խոսքով ավելի ընդունելի պայմանների շուրջ բանակցելու փորձի ժամանակ Հայաստանը կխաղարկի Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների խաղաքարտը։ «Հակառակ դեպքում նրանք պարզապես կառաջադրեն պայմաններ, որոնք պետք է կատարվեն, քանի որ չկա մեկը, որի վրա կարելի է հույս դնել։ Հիմա, քանի որ Ռուսաստանը զբաղված է Հատուկ ռազմական գործողությամբ, Իրանը, ըստ էության, մնում է միակ երաշխավորը, ով կարող է ինչ-որ կերպ ուժի միջոցով ազդել այդ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վրա», - եզրափակել է Ռոժինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am