«Բարսելոնայի» մարզիչը պատրաստվում է լքել պաշտոնը
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պլանավորում է լքել իր պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հաղորդում է ABC-ն։
Գերմանացի մարզիչը իր մարզչական շտաբի անդամներին տեղեկացրել է իր որոշման մասին, որը պայմանավորված է մասնագիտական գերհոգնածությամբ և ակումբի ներքին մթնոլորտից դժգոհությամբ։
Ֆլիկը կատալոնական թիմը գլխավորել է 2025 թվականին՝ փոխարինելով Չավի Էռնանդեսին։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Նրա ղեկավարությամբ թիմը խաղացել է 74 խաղ՝ 54 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 12 պարտություն։