Հնդկաստանում բախվել են ուղևորատար գնացքը և բեռնատար մեքենան. կան զnհեր
ՎԻԴԵՈՀնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհ նահանգում ուղևորատար գնացքի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել, հայտնել են երկաթուղու վարչության ներկայացուցիչները՝ Al Jazeera-ի փոխանցմամբ։
Հաստատվել է, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին 60-70 կմ/ժ արագությամբ՝ անտեսելով կարմիր լուսացույցը։ Երկաթուղու վարչակազմի տվյալներով՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորատար վագոնը հայտնվել է բեռնատար գնացքի վրա։ Վթարի պատճառ հանդիսացած վարորդը մահացել է։
Գնացքների բախումները Հնդկաստանում հազվադեպ չեն։ Ամեն օր ավելի քան 12 միլիոն մարդ երթևեկում է երկրի 14,000 գնացքներով՝ անցնելով 64,000 կմ երկարությամբ երկաթուղիներով։ Չնայած կառավարության՝ երկաթուղային անվտանգությունը բարելավելու ջանքերին, տարեկան հարյուրավոր վթարներ են տեղի ունենում, որոնցից մի քանիսը մահացու են, և հաճախ դրանք մարդկային սխալի կամ հնացած ազդանշանային համակարգերի հետևանքն են։