Լա Լիգա․ «Ատլետիկոն» 3:0 հաշվով հաղթել է «Սևիլյային»
ՍՊՈՐՏ
«Ատլետիկոն» սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Սևիլյային» Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում։
Տանտերերից գոլերի հեղինակներ են դարձել Խուլիան Ալվարեսը, Տիագո Ալմադան և Անտուան Գրիզմանը։
«Ատլետիկոն» 22 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Սևիլյան» 13 միավորով՝ 11-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Ատլետիկոն» տնային խաղում կընդունի «Լևանտեին», իսկ «Սևիլյան» իր հարկի տակ կհյուրընկալի «Օսասունային»։