Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթողիկոսը խոստանում է կառավարել նույնիսկ բանտից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցուց (ՀԱԵ) որոշ շենքեր խլելու մտադրության մասին։ Նա պնդել է, որ այնտեղ աշխատում են գողեր և սուտ երդում տվողներ, և որպես բարեպաշտ քրիստոնյա ինքը չի կարող անտարբեր նայել դրան։ Հետևաբար, պետական եկեղեցիներում ծառայությունները կշարունակվեն, բայց դրանք կանցկացնեն այն եկեղեցականները, որոնց նա համարում է Աստծո պատշաճ ծառաներ, գրում է ng.ru–ն։

Խորհրդարանում ելույթ ունենալով Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անհնար է հոգևոր կյանք վարել, քանի որ դրան խոչընդոտում են ՀԱԵ առաջնորդ Գարեգին II-ը և իրեն հավատարիմ հոգևորականները։ «Մի կողմից, մենք խոսում ենք արժեքների վրա հիմնված հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին, և սա անվիճելի է։ Մյուս կողմից, հարցն այն է, թե ինչպես կարելի է դրան հասնել, երբ հասարակության արժեքների կենտրոնն ինքնին աղտոտված է», - բացականչել է վարչապետը խորհրդարանում։


Այնուամենայնիվ, Փաշինյանը գտել է իրավիճակից դուրս գալու ելք։ Նրա խոսքով, շատ եկեղեցիներ գտնվում են Հայաստանի կառավարության գրանցամատյաններում, ուստի դրանք կարող են խլվել Հայ Առաքելական Եկեղեցուց։ «Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կա ինտրիգ, մանիպուլյացիա և կեղծ լրատվական կազմակերպությունների խմբեր, մենք կարող ենք և ունենք բոլոր բարոյական և իրավական հիմքերը այդ եկեղեցիները հասարակությանը վերադարձնելու համար», - ընդգծել է Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետը այդ նպատակին է ձգտում առնվազն մայիսից։ Այսքան ժամանակ է տևել նրա հակաեկեղեցական արշավը, որը սկսվել է կոռուպցիայի դեմ և հոգևորականության շրջանում ազնվության համար պայքարով, և այժմ գտնվում է եկեղեցական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ հակակառավարական դավադրության բացահայտման գործընթացում։ Ավելին, ըստ Փաշինյանի, վերջին կաթիլը ամենահին և ամենահարգված վանքերից մեկի՝ Հովհաննավանքի վանահայր Արամ Ասատրյանի կարգալույծ անելն էր։

Վարչապետի և կաթողիկոսի միջև հակամարտության մեջ այդ քահանան աջակցել է աշխարհիկ առաջնորդին, այլ ոչ թե իր վերադասին։ Սկզբում մեկ ամիս նա բաց է թողել պատարագի այն հատվածը, որտեղ հիշատակվում են կաթողիկոսը և իր թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի եղբորորդին։ Այնուհետև նա հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը, որում պնդել է, որ իր ղեկավարությունը ստիպել է իրեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բողոքի հարկադրանքի համար, և դատարանը Պռոշյանին կալանավորել է երկու ամսով՝ ևս մի քանի տարի ազատազրկման հնարավորությամբ։

«Այս իրադարձությունները, որոնց ես հետևեցի, համոզեցին ինձ, որ Հովհաննավանք եկեղեցին այն վայրն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով։ Վերջին ամիսներին տեղի ունեցածը դրա ապացույցն է դարձել, և ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Ասատրյանն է», - ասել է Փաշինյանը։

Ի վերջո, վարչապետը որոշել է, որ Ասատրյանի նման քահանաները պետք է շարունակեն ծառայել Հայ Առաքելական Եկեղեցուց խլված եկեղեցիներում։ Նա նաև կարծում է, որ Գարեգին II-ը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել, քանի որ ինքը վաղուց խախտել էր իր կուսակրոնության ուխտը։ Իր մտադրությունները հաստատելու համար Փաշինյանը խոստացել է մասնակցել Ասատրյանի գլխավորած եկեղեցական պատարագին հաջորդ կիրակի։ Ավելին, այն նախատեսված է, որ տեղի ունենա Հովհաննավանքում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը չի ճանաչում Գարեգին II անունով կաթողիկոսի։ «Կտրիճ Ներսիսյանը պետք է հասկանա, որ ինքը կարիք չունի մեզ անդունդը հասցնի... Նա միևնույն է կհեռանա», - հայտարարել է Սիմոնյանը։ Նա ևս մտադիր է մասնակցել կիրակնօրյա պատարագին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս ղեկավարությանը անվանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ընտրական շտաբ»։ «Ի՞նչ կապ ունի հավատացյալը Կտրիճ Ներսիսյանի հետ։ Նա կաթողիկոս չէ, ուստի պետք էլ չէ նրան հեռացնել։ Նա Կտրիճ Ներսիսյանն է, ով Մայր Աթոռում է։ Աստծո կամքով նա ինքը կհեռանա այնտեղից։ Նա արդեն կես ճանապարհն անցել է։ Արամ Ասատրյանի կարգալույծ անելը դա է ցույց տալիս։ Էջմիածինն այժմ հարձակման է ենթարկվում Քոչարյանների կողմնակիցների կողմից», - հավելել է պատգամավորը։

Իր հերթին, Գարեգին Բ-ն հայտարարել է ցանկացած ճնշման դիմադրելու իր պատրաստակամության մասին։ Նա ասել է, որ պատրաստ է եկեղեցին ղեկավարել նույնիսկ բանտից։

Հիշեցնենք, որ Պռոշյանից բացի, ձերբակալվել են նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը։ Առաջինին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ հեղաշրջում կազմակերպելու համար, մինչդեռ երկրորդին արդեն իսկ դատապարտել են երկու տարվա ազատազրկման՝ ապստամբություն կոր անելու համար: Ավելին, Քննչական կոմիտեն արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանին հարցաքննության է կանչել՝ կապված իր և արդեն նախկին քահանա Աղան Երնջակյանի զրույցի ձայնագրության հետ, ով բողոքել էր կաթողիկոսի դեմ իրեն բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրելու համար: Սակայն Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ հղում անելով անօրինական ձայնագրությանը:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Փաշինյանը իրական հետաքրքրություն չունի կաթողիկոսի նկատմամբ, նրա իրական նպատակը եկեղեցում պառակտում մտցնելն է:
«Կառավարության ղեկավարը Հայ Առաքելական Եկեղեցին համարում է սպառնալիք Ադրբեջանի հետ իր կողմից կառուցվող խաղաղությանը: Հետևաբար, նա որոշել է այն բաժանել: Փաշինյանն այժմ փնտրում է մարդկանց, ովքեր կարող են ղեկավարել նոր կազմակերպությունը: Օրինակ նա սիրահետում է Ստամբուլի Տիեզերական Պատրիարք Բարթողոմեոսին և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին Լիբանանից: Ավելին, Փաշինյանը հավաքագրում է այն նախկին քահանաներին, որոնք տարբեր պատճառներով հակասություններ ունեն ՀԱԵ-ի հետ», - նշել է Միքայելյանը ng.ru-ի հետ զրույցի ժամանակ։

Նրա խոսքով գործողության հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան կտևի Փաշինյանի կառավարումը։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվի հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ապա պառակտման փորձը շուտով կմոռացվի, բայց եթե հաղթի, ՀԱԵ-ն կբախվի ամենադժվար ժամանակներին։ Քիչ հավանական է, որ եկեղեցին լիովին ոչնչանա, քանի որ նույնիսկ Ուկրաինայի իշխանությունները մինչ այժմ չեն կարողացել լուծարել Մոսկվայի պատրիարքարանի ՈւՈւԵ–ն, բայց նրանք լուրջ վնաս կհասցնեն նրան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное