Հարավային Կորեան պատրաստ է Թրամփի և Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի իշխանությունները տեղեկություններ չունեն այն մասին, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հանդիպումը տեղի կունենա միջկորեական սահմանին, սակայն պատրաստ են նման զարգացման։
«Իմ տեղեկատվությունը շատ չի տարբերվում այն բանից, ինչ արդեն գիտեք։ Մենք նույնպես տեսել ենք միայն նախագահ Թրամփի խոսքերի մասին հաղորդագրությունները։ Բայց ամեն դեպքում, պատրաստ ենք», -ասել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Սեուլը ուշադիր հետևում է գագաթնաժողովի հնարավորությանը, բայց տեղեկություններ չունի հանդիպման նախապատրաստման վերաբերյալ։
Հոկտեմբերի 29-30-ը Թրամփը կայցելի Կորեայի Հանրապետություն, որտեղ տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության միջոցառումները: Ամերիկացի նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը: