Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայիս իրադարձությունները կոռուպցիայի դեմ պայքար չեն, այլ պոտենցիալ մրցակիցների կանխարգելիչ վերացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

360.ru–ն «Ի՞նչ է արել Վարդան Ղուկասյանը, որ այդքան զայրացրել է Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը դարձել է վերջին տարիների Հայաստանի ամենաաղմկահարույց քաղաքական իրադարձություններից մեկը։ Երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը, որը ավանդաբար ընդդիմադիր հակվածություն ունի և ռուսամետ է, հայտնվել է իրավապահների լայնածավալ գործողության կենտրոնում, որը փորձագետները անվանել են Փաշինյանի ավտորիտար կուրսի նոր փուլի սկիզբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին անվտանգության ուժերը գրոհել են Գյումրու քաղաքապետարանի շենքը։ Ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ քաղաքապետը։ Իրավապահների տվյալներով, նա պահանջել է (ձևակերպումը կարևոր է՝ «պահանջել է») 10 հազար դոլար կաշառք տեղացի գործարարից։ Հակակոռուպցիոն դատարանը, որը խորհրդակցել է ամբողջ գիշեր, բավարարել է երկու ամսվա կալանքի միջնորդությունը։

Գյումրու քաղաքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանը պնդում է, որ ձայնագրությունը հանված է համատեքստից, և դա կարող էր ստեղծվել արհեստական բանականության միջոցով. «Մեզ չի տրամադրվել շորթման փաստը հաստատող որևէ ձայնագրություն, - ասել է նա,– կան միայն զրույցների սղագրություններ, որոնք քննիչը մեկնաբանում է որպես կաշառք»։

Քաղաքապետի ձերբակալության մասին լուրից հետո հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց։ Ղուկասյանի կողմնակիցները փակել էին կենտրոնական հրապարակը և պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը։ Ականատեսների խոսքով, նրանք մի քանի ժամ խոչընդոտել էին անվտանգության ուժերին։ Ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ և մահակներ, սկսվել էին բախումներ։ Ի վերջո, սրացումից խուսափելու համար, Ղուկասյանն ինքն էր դուրս եկել ժողովրդի մոտ և հայտարարել, որ «պատրաստ է գնալ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ և կարգավորել իրավիճակը օրենքի համաձայն»։ Այնուհետև քաղաքապետը կամավոր նստել էր ոստիկանական մեքենա և տարվել Երևան հարցաքննության։ Ղուկասյանի կողմնակիցները այս բոլոր իրադարձությունները անվանում են «քաղաքական ներկայացում»։ Նրանք պնդում են, որ իշխանությունները օգտագործել են պաշտոնական պատրվակ, որպեսզի վերացնեն ժողովրդականություն վայելող ընդդիմադիր քաղաքապետին։

Վարդան Ղուկասյանը նորեկ չէ հայկական քաղաքականությունում։ Նա քարոզարշավ էր վարել Ռուսաստանի հետ մերձեցման կարգախոսով։ Հարցազրույցներում նա ընդգծում էր, որ Հայաստանը «պետք է ամրապնդի իր ռազմավարական գործընկերությունը Մոսկվայի հետ, այլ ոչ թե ոչնչացնի այն»։ Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել Գյումրու քաղաքապետի նկատմամբ իր հակակրանքը, իր ելույթներից մեկում նա Ղուկասյանի ընտրությունն անվանել է «թյուրիմացություն» և ուղղակիորեն ակնարկել, որ իշխանությունները «հարցեր» ունեն նրա գործունեության վերաբերյալ: Մասնագետների կարծիքով, Ղուկասյանը մտածում էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին և կարող է ղեկավարել միասնական ընդդիմությունը: Քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի կարծիքով, ընտրություններից առաջ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը քաղաքական դաշտի համակարգված «մաքրման» մի մասն է: Վերլուծաբանը նշել է, որ Փաշինյանը գործում է հետևողականորեն. սկզբում հարձակումներ են եղել Հայ առաքելական եկեղեցու, ապա գործարար և ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանի վրա, իսկ հիմա հերթը հասել է Երևանից հետո ամենամեծ քաղաքի տեղական ինքնակառավարմանը: «Գյումրին դառնում էր միասնական ընդդիմադիր շարժման հենակետ։ Ղուկասյանի հաղթանակը ընտրություններում ցույց է տվել, որ Փաշինյանի իշխանությունը կորցնում է աջակցությունը անգամ տեղական մակարդակում։ Հետևաբար, ներկայիս իրադարձությունները կոռուպցիայի դեմ պայքար չեն, այլ պոտենցիալ մրցակիցների կանխարգելիչ վերացում», - բացատրել է Կռիլովը։

Երևանցի փորձագետները նշում են, որ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը համընկել է կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածության աճի հետ։

Այս բոլոր իրադարձությունների քաղաքական համատեքստը պարզ է. Հայաստանը արագորեն հեռանում է Ռուսաստանից: 2024 թվականի սկզբից ի վեր Երևանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, ստորագրել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան, իսկ խորհրդարանը սկսել է Եվրամիության հետ մերձեցման գործընթացը: Եվ այս ամենի ֆոնին էլ Ղուկասյանն իր ռուսամետ հայացքներով դարձել է անհարմար դեմք Երևանի համար: Շիրակը հատկապես կարևոր է, այնտեղ է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը հայ-ռուսական համագործակցության կարևորագույն տարր է: Այն քաղաքի ղեկավարի կալանավորումը, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր, ընկալվում է որպես այդ տարածքն ամբողջությամբ վերահսկելու Երևանի մտադրության ցուցադրում:

Ղուկասյանի ձերբակալությունը կարող է դառնալ ջրբաժան հայկական քաղաքականության մեջ: Ավելի լայն համատեքստում այս զարգացումները արտացոլում են հայկական քաղաքական համակարգի վերափոխումը։ Վերջին երկու տարվա ընթացքում Փաշինյանը հետևողականորեն վերացրել է գրեթե բոլոր խարիզմատիկ մրցակիցներին և ուղղություն է ընտրել «կառավարվող ժողովրդավարության» մոդելով հիմնված ուղղահայաց իշխանության կառուցվածքի վրա։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են Reuters-ի և Eurasianet-ի վերլուծաբանները, ուժի վրա հույսը կարող է հակառակ ազդեցություն ունենալ վարչապետի համար։ Եկեղեցու առաջնորդների և ժողովրդականություն վայելող քաղաքապետների նկատմամբ ճնշումները կարող են հանգեցնել հակազդեցության՝ միավորելով ընդդիմությանը հակակառավարական հարթակի շուրջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное