Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն աշխատել Արցախի Հանրապետության պետնախարար. պատմության այս օրը (20 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա - Քենիաթայի օր, Ռուսաստան - Ռուս կապավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735 - ծնվել է բժիշկ Պետրոս Քալանթարյանը։
1797 - վախճանվել է հայազգի պատմաբան Կղեմենս Խոդիկևիչը։
1819 - ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։
1890 - ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։
1899 - ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։
1913 - ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։
1913 - վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։
1921 - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն։
1925 - վախճանվել է ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը, որը հանդիսացել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։
1929 - ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։
1970 - կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «Սպորտլոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը։
1989 - Լենինականի տակ վթարվել է Ուլյանովսկի Մարդատար ավիացիայի Ил-76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։
1994 - տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ հրաշալիք» ամսաթերթի առաջին համարը։
2002 - Հայաստանի 654 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
2003 - ՀԳԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի և Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ։
2007 - Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ՝ նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաև IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը։
2008 - Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։
2009 - Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը։
2012 - «Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը։
2022 - Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն աշխատել Արցախի Հանրապետության պետնախարար։
2023 - Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1517 - պորտուգալացի ազնվական Ֆերնան Մագելանը ժամանել է Սևիլիա և ծառայության անցել իսպանական թագին։
1616 - ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։
1671 - Նոր Ֆրանսիայի (Հյուսիսային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։
1696 - Ռուսաստանում բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։
1774 - ամերիկյան Մայրցամաքային կոնգրեսը էմբարգո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։
1803 - ԱՄՆ-ի սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանիայի գնման գործարքը։
1818 - Անգլիայի և ԱՄՆ-ի միջև որոշվել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։
1842 - տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան։
1900 - ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։
1916 - Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը։
1944 - խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։
1964 - «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 150 մարդ։
1964 - վախճանվել է ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։
1968 - ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ։
1971 - ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը։
1977 - ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։
1982 - Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որի հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61 մարդ։
1991 - Բորիս Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ Արտգործնախարարության ֆունկցիաների փոխանցումը Ռուսաստանի Արտգործնախարարությանը։
1993 - Հոլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերվել տեղաբնակներին։
2011 - լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել և սպանել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիին։

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное