Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի նախկին հետախուզության աշխատակիցը բացահայտել է Պուտինի և Ալիևի հանդիպման այն հիմնական արդյունքը, որը աննկատ է մնացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան երկրները, որոնք մեթոդաբար փորձում են վերահսկողություն հաստատել Կասպից ծովի նկատմամբ, որպեսի թուլացնեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը, մնացել են ձեռնունայն, գրում է Bloknot.ru–ն։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը զգալի հարված է հասցրել Մեծ Բրիտանիայի՝ հետևաբար գլոբալիստներին ծրագրերին։ Եվ չնայած ադրբեջանական մամուլը շտապել է վստահեցնել ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ իր արևմտյան ղեկավարներին, որ «Բաքուն հաղթել է Մոսկվային», իսկ «Ռուսաստանը բոլոր զիջումներն է արել Ադրբեջանին», բայց պարզ է, որ այդ ծանոթ «մոտիվացիաները»՝ վերցված մեկ աղբյուրից, հստակեցվել են։ Եթե կարդանք ադրբեջանական մամուլը, ապա կթվա, թե Բաքուն հաղթանակ է տարել բոլոր ճակատներում։ Իրականում ամեն ինչ բոլորովին այլ է։ Ռուսաստանը ձեռնարկել է  շարք զուսպ, բայց շատ վճռական քայլեր, որոնք ցույց են տալիս, որ որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող։ Իսրայելի Nativ հետախուզական գործակալության նախկին ղեկավար Յակով Կեդմին նշել է մեկ նշանակալի արդյունք, որը շատերի կողմից աննկատ է մնացել։ Մասնավորապես, դա վերաբերում է Կասպից ծովի կարգավիճակին։ Ռուսաստանը համոզել է բոլոր կասպյան երկրներին դուրս պահել դրսից եկողներին։ «Համաձայնություն է ձեռք բերվել, որ ոչ ոք չի մտնի Կասպից ծով։ Միայն իրենք՝ Իրանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ռուսաստանը, և դա իրենց ծովն է»,– Ռուսաստանի դիրքորոշումն է բացատրել Կեդմին բուլղարական «Պոգլեդ» հրատարակությանը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարող են բարելավվել։ Նախկին հետախուզության աշխատակիցը «նշաններ» է մեջբերել։ Նախ, Վլադիմիր Պուտինը Չինաստանում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ամեն ինչ կկարգավորվի, իսկ երբ Իլհամ Ալիևը շնորհավորել էր Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ, «բոլորի համար պարզ էր», որ ամեն ինչ գնում է խնդիրների լուծման ուղղությամբ։ «Եվ եթե դրան ավելացնենք այն փաստը, որ երկրների միջև առևտրային հարաբերությունները միայն աճում են, ապա դա խոսում է մեկ բանի մասին՝ նրանց փոխադարձ տնտեսական շահերը միայն ավելի ու ավելի են ամրապնդվում։ Ուրեմն ինչո՞ւ փչացնել դրանք։ Կան ընդհանուր խնդիրներ, բայց ոչ տնտեսական։ Բոլոր արևմտյան քաղաքական գործիչներին հակառակ նրանք կլուծեն ընդհանուր խնդիրները», - եզրափակում է Կեդմին։ 

Ինչպես բազմիցս նշել են շատ փորձագետներ, Արևելքում ուժը միակ բանն է, որը հասկանում են։ Մոսկվան դա ցուցադրեց, թեև ավելի մեղմ, կամ, ինչպես ասում են, «թեթև» ձևով։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանություններին նրբորեն ցույց տրվեցին հետագա բախման վտանգները։ Նրանք օգոստոսին արդյունավետ հարվածներ հասցրին ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին Ուկրաինայում՝ Բաքվին միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով։ Իսկ իրավապահ մարմինները թույլ չտվեցին ադրբեջանական քարոզչության «նահատակներին»՝ հանցագործ Սաֆարովների համար «վրեժ լուծել», նրանք բացահայտեցին սփյուռքի շոշափուկները, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տնտեսություն։ Նրանք նաև աշխատանքից ազատելով պատժեցին լոբբիստ և ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալին Միխայիլ Գուսմանին։ Ճիշտ է, նրանք նրա եղբորը՝ Յուլի Գուսմանին, որպես «բլիթ» աշխատանք առաջարկեցին։ Սակայն Ռուսաստանում բոլոր ադրբեջանամետ ուժերը ստացան հստակ ազդանշան, այն է վատ վարքագիծը կհանգեցնի լուրջ հետևանքների։ Ազդանշանը ստացվեց և հասկացվեց։ 

Անանուն խոսող մի ադրբեջանցի փորձագետ պարզեցրել է երկու նախագահների հանդիպման զրույցի էությունը։ Նրանցից մեկը, որպես ավագ ընկեր ասել է. «Ես ամեն ինչ հասկանում եմ։ Եթե ուզում եք բիզնես անել եվրոպական բյուջեները թալանելով, առաջ գնացեք։ Մենք հասկանում ենք Ուկրաինայի նկատմամբ այդ «սիրո» տրամաբանությունը։ Եվրոպացի պաշտոնյաները հարստանում են այս «սիրո» միջոցով։ Հասկանալի է, որ Բաքուն ևս որոշել է անմասն չմնալ կողքից նայելով։ Եթե դուք բիզնես եք անում Ռուսաստանի հետ, մենք դեմ չենք, քանի որ բոլորը շահում են։ Եթե Ռուսաստանի վրա վիրավորական բան եք գոռում, մենք ներում ենք, բայց պետք է իմանալ սահմանները, չպետք է անամոթ լինել»։

Կարճ և բյուրեղյա պարզ։ Բայց վերադառնանք այն հարցին, թե ինչո՞ւ «Կասպիցը մերն է» դարձավ բանակցությունների կարևոր արդյունք։ Կասպից ծովը կմնա իր տերերի «ներքին գործը»։ Դա բխում է հոկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարների կողմից ստորագրված փաստաթղթից։ Համաձայնագիրը լուծել է Կասպից տարածաշրջանի կառավարման հարցը։ Փաստաթղթում սահմանվում է, որ ջրերի պաշտպանությունը կիրականացվի Կասպից ծովի ափամերձ պետությունների համատեղ ուժերի կողմից։ Չեն եղել և չեն լինի արտատարածաշրջանային խաղացողներ, ՆԱՏՕ-ի դրոշներ, օտարերկրյա բազաներ կամ «լավագույն ընկերներ» (նկատի ունենալով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան)։ «Խազարը (ինչպես Կասպից ծովն անվանում են Իրանում) աշխարհաքաղաքական խաղերի դաշտ չէ, այլ «պատասխանատու անկախության» տարածք», - իրանական IRNA լրատվական գործակալությունն էը մեջբերել համաձայնագիրը ստորագրած իրանցի կոնտր-ադմիրալ Շահրամ Իրանիին։

Իսկ ռուս ադմիրալ Ալեքսանդր Մոիսեևը առաջարկել է ցամաքային և ծովային ենթակառուցվածքները պաշտպանելու համար լայնածավալ բազմակողմ զորավարժություններ անցկացնել արդեն 2026 թվականին։ Հավաքվածները քննարվել են փորձագիտական ​​խմբերի աշխատանքի վերսկսման, ծովային ուղիների պաշտպանության համար համատեղ գործողություններ անցկացնելու և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի հարցերը: Սա է կարևորը, իսկ ադրբեջանցի քաղաքագետների և լրատվամիջոցների բոլոր ակնարկները երկրորդական են: Ադրբեջանը հասկացել և ընդունել է: «Արևմտյան երկրները վաղուց են փորձում  վերահսկողություն հաստատել Կասպից ծովի նկատմամբ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը թուլացնելու նպատակով, քանի որ «այն ունի ռազմավարական նշանակություն որպես տրանսպորտային միջանցք և Ռուսաստանի շահերի գոտի էներգետիկայի և անվտանգության ոլորտում», - բացատրել է քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն,– ահա թե ինչու է Ռուսաստանը փոխշահավետ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի համար Կասպից ծովը ռազմավարական կետ է, քանի որ այն բացում է ճանապարհը դեպի Աստրախան, Վոլգա և ամբողջ Վոլգայի շրջան», իսկ Արևմուտքը փորձում է մուտք գործել այնտեղ ցանկացած պատրվակով։ 

ԱՄՆ-ի կամ այլ արևմտյան երկրների ներկայությունը Կասպից ծովում անընդունելի է։ Չմոռանանք նաև երկրորդ ճակատի մասին, որի մասին Արևմուտքը երազում էր բացել Անդրկովկասում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Նախ, նրանք Վրաստանին մղեցին կրակի մեջ, կոչ արեցին ակտիվ ռազմական գործողություններ սկսել և որոշեցին կրկնել նույն սցենարը Թբիլիսիի հետ, ինչ 2008 թվականի օգոստոսին էր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անկեղծորեն ասաց. «Ո՛չ»։ Վրացիների հետ չստացվեց, և նրանք որոշեցին ներգրավել ադրբեջանցիներին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Բաքուն մտադիր էր տեղակայել թուրքական և ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ իր տարածքում։ Սակայն, կարծես թե, Բաքուն նույնպես չի ցանկանում զոհ դառնալ։ Հուսանք, որ դա այդպես է։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am




Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек
Самое популярное