Գազայում հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել Գազայում հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Զինադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել ժամը 12:00-ին։ Ժամը 12:00-ից սկսած՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են դիրքեր զբաղեցնել թարմացված տեղակայման գծերի երկայնքով՝ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և պատանդների վերադարձի նախապատրաստման նպատակով։
Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության զորքերը տեղակայված են տարածքում և կշարունակեն հակազդել ցանկացած անմիջական սպառնալիքի», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։