Ռոնալդու․ Պորտուգալիայի նպատակը աշխարհի գավաթն է
ՍՊՈՐՏՊորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ազգային թիմի նպատակների մասին։
«Մենք պետք է մտածենք ամեն հաջորդ հանդիպման մասին։ Իհարկե, մեր նպատակը աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր ստանալն է եւ աշխարհի գավաթը նվաճելը։ Բայց մենք պետք է աստիճանաբար գնանք դրան։
Մնացել է չորս հանդիպում ընտրական մրցաշարում։ Մենք պետք է վայելենք պահը։ Հիմա խաղալու ենք մեր երկրպագուների ներկայությամբ։ Տանը մենք շատ ուժեղ ենք։ Պորտուգալացիները միշտ աջակցում են մեզ անկախ արդյունքից։ Վստահ եմ, որ առաջիկա հանդիպումներում լավ հանդես կգանք եւ կնվաճենք ուղեգիր»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է A Bola-ն։
Հոկտեմբերի 11-ին Պորտուգալիան կընդունի Իռլանդիային, հոկտեմբերի 14-ին՝ Հունգարիային, նոյեմբերի 13-ին կհյուրընկալվի Իռլանդիային, նոյեմբերի 16-ին կընդունի Հայաստանին։