«Ռեալի» խաղացողը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականում
ՍՊՈՐՏԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հոյսենը վնասվածք է ստացել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականում։
Նա լքել է ազգային թիմի ճամբարը եւ չի մասնակցի Վրաստանի եւ Բուլղարիայի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումներին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է COPE-ը։
Դին Հոյսենի փոխարեն Իսպանիայի հավաքականին միացել է Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Էմերիկ Լապորտը։