Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնի երգիչներ և դերասաններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի ոստիկանությունն այսօր առավոտյան գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել են մի քանի հայտնի անձինք: Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Նրանց թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին, հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ։
Իրեմ Դերիջին ձերբակալվել է Շիշլիի շրջանում գտնվող իր տանը՝ թմրանյութերի օգտագործման քարոզչության մեղադրանքով։
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի կամ խթանիչ նյութերի օգտագործման գործով սկսված հետաքննության շրջանակներում հրահանգ է տրվել ձերբակալվածներից արյան նմուշներ վերցնել: