Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է իր դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սպիտակ տան վերջին հայտարարությունները:
«Մենք շարունակում ենք ենթադրել, որ նախագահ Թրամփը պահպանում է քաղաքական կամքը՝ նպաստելու ուկրաինական կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով», – ասել է Կրեմլի խոսնակը։