Իտալիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են մակարոնեղենի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիան խիստ մտահոգված է ԱՄՆ իշխանությունների կողմից մակարոնեղենի ներմուծման վրա սահմանված լրացուցիչ հակադեմպինգային մաքսատուրքով: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է gazeta.ru-ն։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ նոր մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում իտալական մակարոնեղենի գները գրեթե կրկնակի կբարձրանան:
Այս կապակցությամբ Հռոմը սերտորեն համագործակցում է Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու համար։